Իշխանությունը ոչ ոքի չեմ տա
Իշխանությունը չի տրվում նրա համար, որ վերցնես, հետո թողնես և հանձնես: Այս մասին սեպտեմբերի 10-ին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, գրում է eadaily.com կայքը:
«Ուզում եմ ձեզ տղամարդավարի ասել, որպեսզի ինչ-որ չասված բաներ չմնան: Ինձ հաճախ մեղադրում են, որ «նա իշխանությունը չի տա»: Ճիշտ են մեղադրում: Ժողովուրդը ինձ դրա համար չի ընտրել»,-ասել է Լուկաշենկոն Անդրեյ Շվեդին հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնում ներկայացնելիս:
Նա ընդգծել է, որ «իշխանությունը չի տրվում նրա համար, որ վերցնես, հետո թողնես և հանձնես»: Լուկաշենկոյի խոսքով՝ «1990-ականների կեսերին իշխանությունը կեղտի մեջ էր, նրա վրա ոտքերն էին սրբում»:
«Ձեզնից շատերը հիշում են այդ շրջանը: Եվ ես չեմ ցանկանում, որ Բելառուսը վերադառնա այդ շրջանին: Այնպես որ ոչ ոք չի կարողանա իշխանությունը կեղտի մեջ գցել, ինչպես նրանք են պահանջում»,-ասել է Լուկաշենկոն:
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ «ինքը դա կանի նրանց հետ կամ առանց նրանց»:
Բողոքի ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր. ընդդիմադիրներն ու նրանց կողմնակիցներն ամեն օր փողոց են դուրս գալիս՝ բողոքելով ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ հաղթող է ճանաչվել երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:


















































Լուկաշենկոն զգուշացրել է Հայաստանին «չհետևել Ուկրաինայի օրինակին»
Լուկաշենկոն խոսել է նախագահի պաշտոնից հեռանալու մասին
Լուկաշենկոն դիմել է Փաշինյանին. Նիկոլ Վովաևիչ, եթե պետք լինի, դիմեք
Լուկաշենկոն մեկնաբանել է ԵԱՏՄ գագաթնաժողովին Փաշինյանի բացակայությունը
Լուկաշենկո. Բելառուսն ու Ռուսաստանը պատրաստ են առաջիկա համատեղ զորավարժություններին
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...