Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իրանը հայտարարել է, որ մոտ է Օմանի հետ վերջնական համաձայնագրի կնքմանը, որը կսահմանի Հորմուզի նեղուցով երկու երկրների միջև նավագնացության նոր երթուղիները։ Այդուհանդերձ, Թեհրանը վերահաստատել է, որ ռազմավարական այս ջրային ուղու վերաբացման համար ԱՄՆ-ը նախ պետք է կատարի մի շարք պայմաններ, այդ թվում՝ վճարի փոխհատուցում, չեղարկի պատժամիջոցներն ու դադարեցնի ռազմական սպառնալիքները։
Ամերիկացի պաշտոնյաներից մեկը Reuters գործակալությանը հայտնել է, որ Իրանն ու Օմանը մոտ են համաձայնությանը, ինչը կարող է ճանապարհ հարթել նեղուցով անվտանգ անցումը վերականգնելու համար։
Նավթի և գազի փոխադրման համար կարևորագույն նշանակություն ունեցող այս անցումը Իրանը արգելափակել էր՝ ի պատասխան փետրվարի վերջին Թեհրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից սկսված հարձակումների։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին նշել է, որ Օմանի հետ համաձայնագիրը գտնվում է «վերջնական փուլում», սակայն շեշտել է, որ նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները։ Իրանական «Մեհր» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նոր նավագնացային երթուղիները կգործարկվեն միայն այն ժամանակ, երբ ԱՄՆ-ը կատարի այդ պայմանները։
Արաղչիի խոսքով՝ Իրանն ու ԱՄՆ-ը ուղիղ բանակցություններ չեն վարում և չեն սկսի դրանք, քանի դեռ Վաշինգտոնը խախտում է հունիսին ստորագրված միջանկյալ համաձայնագիրը, իսկ ուղերձները փոխանցվում են միջնորդների միջոցով։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Axios- ին տված հարցազրույցում ասել է, որ Վաշինգտոնը զուսպ է Իրանի հարցում՝ հավելելով, որ իրենք միայն կիսով չափ են բանակցում և պարզապես հետևում են Իրանին, որտեղ առկա է հսկայական գնաճ և փողի լուրջ պակաս։
Արաղչին հստակեցրել է, որ նեղուցի վերաբացումը կախված է նաև այն բանից, թե արդյոք ԱՄՆ-ը կփոխհատուցի Իրանին հասցված լայնածավալ հարձակումների վնասները։ Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհամմադ Բաղեր Զոլկադրը նույնպես թվարկել է պայմանները, որոնք ներառում են Իրանի դեմ ամերիկյան սպառնալիքների դադարեցումը, Իրանի և նրա լիբանանյան, պաղեստինյան, եմենյան ու իրաքյան դաշնակիցների դեմ ագրեսիայի դադարեցումը, Ծոցում ամերիկյան ռազմածովային շրջափակման վերացումը, պատժամիջոցների չեղարկումը և սառեցված իրանական ակտիվների ապասառեցումը։
Ամերիկացի պաշտոնյան անանունության պայմանով հայտնել է, որ առևտրային նավագնացությունն առանց խոչընդոտների վերականգնելու համաձայնագրի հայտարարումից հետո Միացյալ Նահանգները կվերացնի իրանական նավահանգիստների շրջափակումը, սակայն ԱՄՆ գործողությունները կապված կլինեն Իրանի կողմից սեփական պարտավորությունների կատարման հետ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից