Սա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասին
Արամ Վարդևանյանի՝ ԱԺ փոխնախագահ ընտրվելուց հետո ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն, արձագանքելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորին, ասաց. «Ուզում եմ հիշեցնել, որ «Քաղաքացիական պայմանագիրը» մինիմալ թվով ձայներ է ապահովել, որպեսզի պարոն Վարդևանյանն ընտրվի, որովհետև իրավիճակն այնպիսին էր, որ եթե «Քաղաքացիական պայմանագիրն» այդ 13 ձայները չտար, պարոն Վարդևանյանը չէր ընտրվի, և սա չնայած այն փաստին, որ ընդդիմադիր խմբակցությունները չեն քվեարկել մեծամասնության թեկնածուների օգտին:
Սա ամենևին չէր նշանակում, որ պարոն Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր: Սա ընդամենը նշանակում է, որ մեծամասնությունը համարել է՝ Սահմանադրությամբ ամրագրված այն փաստը, որ ԱԺ նախագահի տեղակալներից մեկը պետք է լինի ընդդիմության ներկայացուցիչ, պետք է ապահովել՝ անկախ մեր տարաձայնություններից, որոնք գործում են»:
Դիմելով Էդգար Ղազարյանին՝ Ռուբինյանն ասաց՝ պատգամավորի ելույթը վարման կարգի հետ կապ չուներ, ապա խնդրեց չչարաշահել վարման կարգի վերաբերյալ ելույթները:
Հիշեցնենք, որ փակ քվեարկության համաձայն՝ Արամ Վարդևանյանը ստացել է 53 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայն:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը