ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ջրային ռեսուրսների պահպանության և արդյունավետ կառավարման նպատակով Արարատի և Արմավիրի մարզերում վերահսկողություն է իրականացրել առանց ջրօգտագործման թույլտվության շահագործվող 969 խորքային հորերի նկատմամբ։
Արդյունքում՝
- կասեցվել է 146 խորքային հորի շահագործում (Արմավիր՝ 85, Արարատ՝ 61),
- նշանակվել է 53,1 մլն ՀՀ դրամի վարչական տուգանք,
- ներկայացվել է շուրջ 687,4 մլն ՀՀ դրամի վնասի փոխհատուցման պահանջ,
Շրջակա միջավայրի նախարարություն է ներկայացվել 208 խորքային հորերի վերաբերյալ տեղեկատվություն՝ կոնսերվացման և լուծարման ցանկում ընդգրկելու նպատակով:
Միաժամանակ, «Երևան» ՋՕԸ-ի և Մեծամորի համայնքապետարանի ստուգումների արդյունքներով առերևույթ հանցանքի հատկանիշներ պարունակող դեպքերի վերաբերյալ հաղորդումներ են ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։
Ապօրինի խորքային հորերի կասեցումների արդյունքում խնայվել է մոտ 1160լ/վրկ կամ տարեկան կտրվածքով 15,058,816խմ ջուր, ինչը համադրելի է Սյունիքի մարզի Գեղիի ջրամբարի ծավալին՝ 15 մլն խմ:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը