Լուկաշենկոն զգուշացրել է Հայաստանին «չհետևել Ուկրաինայի օրինակին»
Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ կոչ է արել ՀՀ քաղաքացիներին «շատ զգույշ լինել, որպեսզի, Աստված մի արասցե, չկրկնեն այն, ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում»։
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մայիսի 29-ին Աստանայում կայացած գագաթնաժողովում նրա հնչեցրած խոսքերը «Պուլ Պերվոգո» Telegram ալիքում հրապարակվել են այսօր: «Ուկրաինայում ամեն ինչ սկսվեց հենց այսպես», - ասել է Լուկաշենկոն՝ կրկնելով Վլադիմիր Պուտինի փաստարկը:
Աստանայում տեղի ունեցած մամուլի ասուլիսում Պուտինը պնդել էր, որ Ուկրաինայի ճգնաժամը, իբր, սկսվել է Կիևի՝ ԵՄ-ին միանալու փորձերից, որոնք այժմ նաև Երևանն է իրականացնում:
Բելառուսի առաջնորդը կոչ է արել Հայաստանի քաղաքացիներին «շատ լուրջ մտածել», նախքան ԵԱՏՄ-ի հաշվին ԵՄ-ի հետ ավելի սերտ կապեր հաստատելը։ «Դա միակ բանն է, որ ես կոչ եմ անում նրանց անել: Ժողովուրդը կարտահայտի իր կարծիքը, և մենք կհամաձայնվենք նրանց հետ»,- ասել է նա:


















































Լուկաշենկոն խոսել է նախագահի պաշտոնից հեռանալու մասին
Լուկաշենկոն դիմել է Փաշինյանին. Նիկոլ Վովաևիչ, եթե պետք լինի, դիմեք
Լուկաշենկոն մեկնաբանել է ԵԱՏՄ գագաթնաժողովին Փաշինյանի բացակայությունը
Լուկաշենկո. Բելառուսն ու Ռուսաստանը պատրաստ են առաջիկա համատեղ զորավարժություններին
Լուկաշենկո. Եթե Բայդենը վերընտրվեր, աշխարհը կգնար դեպի Երրորդ համաշխարհային պատերազմ
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից