Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքում
Հարյուր հազարավոր մարդիկ տարհանվել են Չինաստանի արևելքում՝ «Դելֆին» թայֆունի հետևանքով տեղացած հորդառատ անձրևների և առաջացած ջրհեղեղների պատճառով։ Իշխանությունները նախազգուշացրել են, որ վտանգը դեռ պահպանվում է, չնայած ցամաք հասնելուց հետո փոթորիկը համեմատաբար թուլացել է։
Ինչպես հաղորդում է չինական Xinhua լրատվական գործակալությունը, օգոստոսի 10-ին՝ ժամը 07:00-ի դրությամբ, Ֆուցզյան նահանգում ցամաքում և ծովում վտանգավոր գոտիներից տարհանվել էր մոտ 167,900 մարդ։ Իսկ օգոստոսի 9-ի երեկոյան Շանհայում ռիսկային համարվող տարածքներից տարհանվել է շուրջ 215,600 մարդ։
Առատ տեղումները առաջիկայում շարունակվելու են։
Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել տրանսպորտի և զբոսաշրջության ոլորտներում։ Ֆուցզյանում իշխանությունները դադարեցրել են ավտոբուսային 686 երթուղիների և 658 գնացքների աշխատանքը։ Փակվել է նաև 234 խոշոր զբոսաշրջային վայր, տասնյակ մշակութային և զբոսաշրջային միջոցառումներ չեղարկվել են։
BBC-ն հաղորդում է, որ միայն Շանհայում չեղարկվել է մոտ 1000 թռիչք։
Տեղակայն իշխանությունները մարդկանց կոչ են արել խուսափել բացօթյա միջոցառումներից, մի շարք հայտնի զբոսաշրջային վայրեր շարունակում են փակ մնալ, այդ թվում՝ «Դիսնեյլենդի» և «Լեգոլենդի» որոշ հատվածներ։
Չինաստանի իշխանություններն ավելի վաղ «Դելֆին» թայֆունի համար հայտարարել էին վտանգի ամենաբարձր՝ կարմիր մակարդակի նախազգուշացում։ Այն այս տարի Չինաստանին հարվածած ամենահզոր փոթորիկն է։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը