Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում

ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Գիտություն

Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ

Firebird AI ընկերությունն օգոստոսի 8-ին Հայաստանում պաշտոնապես գործարկեց իր հավակնոտ մեգանախագիծը՝ տարածաշրջանի ամենամեծ արհեստական բանականության (ԱԲ) գործարանը։ Հրազդանի մերձակայքում գտնվող մեգակենտրոնի գործարկումը ազդարարում է ընկերության գլոբալ ԱԲ հարթակի մեկնարկը՝ Հայաստանը դիրքավորելով որպես ԱԲ հաշվարկային հզորությունների ռազմավարական կենտրոն։

Միջոցառմանը ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաներ, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, համաշխարհային տեխնոլոգիական հսկա ընկերությունների, գիտական համայնքի ներկայացուցիչներ, ներդրողներ և ռազմավարական գործընկերներ։ Պաշտոնական բացման արարողությանը ելույթով հանդես եկան Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Դավիթ Թադևոսյանը, NVIDIA ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը, NVIDIA-ի ֆիզիկական ԱԲ սիմուլյացիաների տեխնոլոգիաների փոխնախագահ Ռև Լեբարեդյանը, ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը, Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ Ժասլան Մադիևը, Firebird AI ընկերության համահիմնադիրներ Ալեքսանդր Եսայանն ու Ռազմիկ Հովակիմյանը։

«Նախագահ Դոնալդ Թրամփի հետ արհեստական բանականության և տեխնոլոգիական համագործակցության վերաբերյալ ԱՄՆ-Հայաստան Փոխըմբռնման հուշագրի ստորագրումից ուղիղ մեկ տարի անց մենք ունենք ահա այսպիսի ծանրակշիռ արդյունք»,-ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Firebird-ը նաև հայտարարեց, որ NVIDIA-ն մտադիր է ներդրում կատարել ընկերությունում՝ այս տարի CoreWeave-ի կատարած ավելի վաղ ներդրումից հետո: Կապիտալ ներդրումները կօգնեն Firebird-ին ընդլայնել իր գլոբալ ենթակառուցվածքն ու գործառնական ներկայությունը, ինչպես նաև ստեղծել ամենամեծ և ամենաառաջադեմ հաշվողական կլաստերները զարգացող շուկաներում։

«ԱԲ գործարաններն այն ենթակառուցվածքն են, որոնք անհրաժեշտ են պետություններին գիտելիք ստեղծելու, տնտեսական աճն առաջ մղելու և ԱԲ դարաշրջանում մրցունակ լինելու համար», — նշեց NVIDIA-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը: «Մենք Firebird-ի հետ Հայաստանում և Ղազախստանում կառուցում ենք ենթակառուցվածք, ինչը հետազոտողներին, ստարտափներին և արդյունաբերության ոլորտներին կտրամադրի հաշվողական այն հիմքը, որն անհրաժեշտ է տեղում արհեստական բանականություն մշակելու, աշխարհից նորարարներ ներգրավելու և համաշխարհային ԱԲ տնտեսությանը մասնակից դառնալու համար»,- հավելեց Հուանգը։

Մեգանախագծի առաջին արդեն իսկ գործարկված փուլի ներդրումները գերազանցում են 500 միլիոն դոլարը։ Մինչև 2027 թվականի վերջ գործարանի հզորությունները կընդլայնվեն՝ հասնելով ավելի քան 70,000 NVIDIA Blackwell և Vera Rubin GPU-ների։ Նախագծի շրջանակում ԱԲ ենթակառուցվածքի հզորությունը կհասնի 300 ՄՎտ-ի, ինչի արդյունքում այն կդասվի Եվրոպայի խոշորագույն ԱԲ ենթակառուցվածքային հարթակների և աշխարհի ամենանշանակալի ԱԲ հաշվարկային կենտրոնների շարքին։

Կառուցված լինելով NVIDIA DSX հարթակի հիման վրա և միացված լինելով NVIDIA Spectrum-X Ethernet ցանցային համակարգին՝ Firebird-ի գործարանը մշակվել է ԱԲ ենթակառուցվածքների տնտեսական արդյունավետությունը բարձրացնելու նպատակով․ այն թույլ է տալիս նույն տարածքում տեղադրել մինչև 40 տոկոս ավելի շատ GPU-ներ և առավելագույնի հասցնել յուրաքանչյուր մեգավատի արդյունավետությունը։

Ընկերության ընդլայնման ռազմավարությունը դուրս է գալիս Հայաստանի սահմաններից։ Ղազախստանը դարձել է երկրորդ շուկան, որտեղ Firebird-ը «Data Center Valley»-ում ապահովել է 125 ՄՎտ ԱԲ ենթակառուցվածքային հզորություն՝ ստանալով Ղազախստանի կառավարության համապատասխան հաստատումները, ինչպես նաև ԱՄՆ առևտրի դեպարտամենտի Արդյունաբերության և անվտանգության բյուրոյի (BIS) արտահանման թույլտվությունը։ Միաժամանակ, մի շարք այլ զարգացող շուկաներում ընթացող ծրագրերի շնորհիվ ընկերությունը նպատակ ունի մինչև 2028 թվականի վերջն իր ԱԲ ենթակառուցվածքային հզորությունը հասցնել 2 ԳՎտ-ի՝ ձևավորելով աշխարհում ամենաարագ զարգացող ԱԲ ենթակառուցվածքային ցանցերից մեկը։

«Քանի որ արհեստական բանականությունը դառնում է յուրաքանչյուր ժամանակակից տնտեսության հիմնարար ենթակառուցվածքը, երկրներին անհրաժեշտ են վստահելի գործընկերներ, որոնք կարող են արագորեն ապահովել անվտանգ և ընդլայնվող ԱԲ հարթակներ», — ասաց Firebird-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Ռազմիկ Հովակիմյանը։ «Firebird-ը համադրում է իր փորձառությունը, NVIDIA-ի և առաջատար ենթակառուցվածքային մատակարարների հետ ռազմավարական համագործակցությունը, ԱՄՆ կարգավորող դաշտի փորձառությունն ու ընդլայնվող միջազգային ծրագրերի պորտֆելը։ Առաջիկա երկու տարիների ընթացքում ակնկալում ենք, որ մեր գլոբալ ԱԲ ենթակառուցվածքային հարթակի ընդհանուր հզորությունը կհասնի մոտ 2 ԳՎտ-ի՝ զարգացող շուկաներին հնարավորություն տալով անմիջականորեն մասնակցել համաշխարհային ԱԲ տնտեսությանը», — հավելեց նա։

Firebird AI-ի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանի խոսքով՝ վեց ամիս առաջ տարածքում պարզապես շինհրապարակ էր, իսկ այսօր այստեղ գործում է տարածաշրջանի խոշորագույն ԱԲ գործարանը, որը Եվրոպայի ամենահավակնոտ ԱԲ ենթակառուցվածքային ծրագրերից մեկի հիմքն է։

«Նման կարճ ժամանակահատվածում շինարարությունից մինչև գործարկման պատրաստվածության հասնելը վկայում է համաշխարհային մակարդակի ԱԲ ենթակառուցվածք աննախադեպ արագությամբ ստեղծելու Firebird-ի կարողության մասին։ Ավելի քան 70,000 NVIDIA Blackwell և Vera Rubin GPU-ների տեղակայման նախատեսվող ընդլայնման ճանապարհային քարտեզով Հայաստանը արագորեն դառնում է Եվրոպայի ԱԲ հաշվարկային կարևորագույն ուղղություններից մեկը և համաշխարհային ԱԲ տնտեսության ռազմավարական կենտրոն»,- հավելեց Ալեքսանդր Եսայանը։

«Արհեստական բանականության ապագան ձևավորելու են այն կազմակերպություններն ու երկրները, որոնք կարողանում են տեսլականը վերածել իրական կարողության», — ասաց Dell Technologies-ի տնօրենների խորհրդի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Մայքլ Դելը։ «Firebird-ը ցույց է տալիս, թե ինչ է հնարավոր անել, երբ Հայաստանում ստեղծում ես արհեստական բանականության գործարան, որն ընդլայնում է տեղում ԱԲ-ի մշակման և կիրառման համար անհրաժեշտ ենթակառուցվածքները։ Dell Technologies-ի ենթակառուցվածքների վրա հիմնված այս գործարանը ստեղծում է սուվերեն արհեստական բանականության ներդրման համար ամուր հիմք և նոր հնարավորություններ բացում նորարարության, գիտահետազոտական գործունեության և տարածաշրջանի տնտեսական աճի համար»։

Firebird-ը նաև հայտարարեց, որ իր առաջին հաճախորդներից է Perplexity-ն։ Ընկերությունը կօգտվի Firebird-ի բարձր արտադրողականությամբ ԱԲ ենթակառուցվածքից՝ իր պատասխանների որոնման համակարգի և արհեստական բանականությամբ աշխատող թվային գործընկեր հարթակի աշխատանքն ապահովելու համար։ Այս համագործակցությունը կարևոր քայլ է առաջատար ԱԲ-կենտրոնացված ընկերություններին դեպի Հայաստան ներգրավելու և երկրի տեխնոլոգիական ու ստարտափ էկոհամակարգի հետագա զարգացումն ամրապնդելու համար։

ԱԲ գործարանի շինարարությունն իրականացվել է միջազգային բնապահպանական և էներգետիկ բարձրագույն ստանդարտներին համապատասխան։ ԱԲ գործարանը կարող է նպաստել Հայաստանի էներգահամակարգի առավել կայուն աշխատանքին։ Հովացման համակարգը կառուցված է փակ շրջանառության սկզբունքով, ինչը նշանակում է, որ ջուրը չի սպառվում ընթացիկ շահագործման ընթացքում և չի արտահոսում շրջակա միջավայր։

Առաջին փուլում Firebird AI-ի ԱԲ գործարանում աշխատելու է շուրջ 100 մասնագետ, իսկ նախագծի ամբողջական իրականացման արդյունքում Հայաստանում նախատեսվում է ստեղծել ավելի քան 300 բարձր որակավորում պահանջող աշխատատեղ։ Գործարանի հաշվարկային հզորությունները նախատեսված են սպասարկելու ինչպես տեղական, այնպես էլ միջազգային օգտատերերին։ Միևնույն ժամանակ, հաշվարկային հզորությունների մի մասը նախատեսված է Հայաստանի էկոհամակարգի զարգացման համար։ Դրանք հասանելի կլինեն տեղական ստարտափներին, համալսարաններին, հետազոտական կենտրոններին և գիտակրթական նախաձեռնություններին, այդ թվում՝ ՀՀ կառավարության կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակում։

Նախագծի տնտեսական արդյունավետությունն արդեն իսկ արտացոլվում է պաշտոնական ցուցանիշներում․ 2026 թվականի առաջին կիսամյակի խոշոր հարկատուների ցանկում առաջին անգամ հայտնվել է Firebird AI ընկերությունը՝ պետական բյուջե վճարելով 823 միլիոն դրամ հարկ։

Firebird AI-ի մասին

Firebird AI ընկերությունն ԱՄՆ-ում և Հայաստանում հիմնված արհեստական բանականության ամպային և ենթակառուցվածքային ընկերություն է, որը նախագծված է ապահովելու անվտանգ, լայնամասշտաբ և գլոբալ հասանելի GPU ենթակառուցվածք: Նրա առաքելությունն է ապակենտրոնացնել և հասանելի դարձնել առաջադեմ ԱԲ հաշվարկային հզորությունները՝ խթանելով նորարարությունն ինչպես հետազոտական, այնպես էլ մասնավոր և պետական հատվածների ձեռնարկատիրական ոլորտներում: