Սննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը օգոստոսի 1-ից սկսել է թիրախային վերահսկողությունը սննդամթերքի առաքման ոլորտում. ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության հետ համատեղ վերջին մեկ շաբաթում իրականացված վերահսկողական լայնածավալ միջոցառումները, որոնց ընթացքում ստուգվել է առաքում իրականացնող անձանց սանիտարական գրքույկների առկայությունը, դրական արդյունքներ է գրանցել:
Այսպես՝ ստուգված 237 առաքիչներից սանիտարական գրքույկ չեն ունեցել միայն նրանք, ովքեր սննդամթերքի առաքում չեն իրականացնում. սննդամթերքի առաքման համար նախատեսված հավելվածների (Յանդեքս, Գլովո և այլն) ուսումնասիրությամբ՝ այդ առաքիչների նույնականացում, որպես սննդամթերք տեղափոխողների, չի արձանագրվել։
Համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջի՝ սննդի շղթայի ցանկացած փուլում (արտադրության, մշակման, վերամշակման, բաշխման, պահման, պահպանման, փոխադրման, ներմուծման, արտահանման և իրացման) ներգրավված անձնակազմը պետք է ենթարկվի նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական (յուրաքանչյուր կիսամյակ) բժշկական զննությունների և ունենա անձնական սանիտարական գրքույկ:
Առաքիչը սննդի շղթայի կարևոր օղակ է, որը պատասխանատու է սննդամթերքի անվտանգ ու պատշաճ տեղափոխման համար: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հետևողականորեն շարունակելու է վերահսկողությունն այս ոլորտում՝ ստուգելով սննդամթերքի առաքմամբ զբաղվող անձանց պարբերական բժշկական զննություն անցած լինելը և անձնական սանիտարական գրքույկների առկայությունը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը