ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic
ԱՄՆ-ն Ուկրաինային անվճար հետախուզական տվյալներ է տրամադրում, այդ թվում՝ Ռուսաստանում էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածելու համար: Այս մասին հաղորդվում է The Atlantic-ի հոդվածում:
«Ամերիկյան և ուկրաինական աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ-ն շարունակում է անվճար տրամադրել միայն հետախուզական տվյալներ, այդ թվում՝ տվյալների փաթեթներ, Ուկրաինայում ռուսական ռազմական դիրքերի և Ռուսաստանում էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելու համար»,- գրված է հոդվածում: Այնտեղ նշվում է նաև, որ գործող վարչակազմում այդ հարցին աջակցում է նաև ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթքլիֆը:
Մարտին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Ռուսաստանը Միացյալ Նահանգներին պարբերաբար տեղեկացնում է, որ անթույլատրելի է համարում ՌԴ տարածքում գտնվող օբյեկտների վերաբերյալ հետախուզական տվյալների փոխանցումը Կիևին, որոնց օգնությամբ դրանք դառնում են Ուկրաինայի զինված ուժերի թիրախ: Նրա խոսքով՝ ամերիկյան կողմը, ի պատասխան, սովորաբար ընդհանուր հայտարարություններ է անում կամ ընդհանրապես լռում է:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը