Մոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառով
Մոլդովայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է Ռուսաստանից իր դեսպանին խորհրդակցությունների համար կանչելու մասին՝ օգոստոսի 9-ին Շտեֆան Վոդայի շրջանի Կրոկմազ բնակավայրում անօդաչու թռչող սարքի կործանման և պայթյունի պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարությունը հաղորդագրություն է տարածել իր Telegram ալիքում։
Գերատեսչությունը դատապարտել է միջադեպը՝ այն որակելով որպես Մոլդովայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության լուրջ խախտում, որը վտանգել է երկրի քաղաքացիների անվտանգությունը:
«Մոլդովայի Հանրապետությունը դատապարտում է Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի դեմ ագրեսիվ պատերազմը և դրա հետևանքները մեր երկրի և ամբողջ տարածաշրջանի անվտանգության համար: Այս համատեքստում Արտաքին գործերի նախարարությունը խորհրդակցությունների է կանչում Մոսկվայում Մոլդովայի Հանրապետության դեսպանին», - նշված է հաղորդագրության մեջ։
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն նույնպես դատապարտել է Կրոկմազում տեղի ունեցած միջադեպը՝ նշելով, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմն «ուղղակիորեն ազդում է Մոլդովայի Հանրապետության վրա», հաղորդում է Moldpress գործակալությունը: Սանդուն հայտարարել է, որ իշխանությունները կուժեղացնեն երկրի օդային տարածքը մշտադիտարկելու և պաշտպանելու հնարավորություններն՝ օտարերկրյա գործընկերների աջակցությամբ: Նախագահը շեշտել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի ընթացքում Մոլդովայի օդային տարածքը մի քանի անգամ խախտվել է:
Ըստ մոլդովական NewsMaker պարբերականի՝ Շտեֆան Վոդայի ոստիկանությունը Կրոկմազ գյուղի մոտ տեղի ունեցած հզոր պայթյունի մասին հաղորդագրություն է ստացել օգոստոսի 9-ին՝ տեղական ժամանակով մոտավորապես ժամը 13:20-ին։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ դեպքի վայրում հայտնաբերվել են մարտական անօդաչու թռչող սարքի բեկորներ։ Տուժածներ չկան:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը