Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկը պատրաստ է պատերազմել հանուն Ռուսաստանի
Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի կողմից ագրեսիայի դեպքում Բելառուսը պատերազմի մեջ կմտնի: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն` ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ, գրում է korrespondent.net կայքը:
«Եթե ինչ-որ մեկը Ռուսաստանի դեմ ագրեսիա դրսևորի, բելառուսական բանակը 60-65 հազար սվիններով կմտնի պատերազմի մեջ: Իսկ ռուսական խմբավորումը, նույնպես գրանցված է ըստ ծրագրի, այն մեզ աջակցում է, հետ է մղում արևմտյան ուղղությունից եկող ագրեսիան: Դա մեր պատասխանատվության ոլորտն է ... Եթե հանկարծ դա պատահեր դեպի արևմուտք, հյուսիս կամ հարավ, մենք անմիջապես կպաշտպանեինք Ռուսաստանը», - ասել է Բելառուսի նախագահը:
Միևնույն ժամանակ Լուկաշենկոն չի բացառել Ռուսաստանի ռազմական ագրեսիան այն դեպքում, եթե Մինսկը դուրս գա համաձայնագրերից: Նրա խոսքով` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից դուրս գալը կհանգեցնի նրան, որ Բելառուսը չի կարողանա զենք գնել ռուսական ներքին գներով:
«Ռուսաստանը կվաճառեր, սակայն եթե նրանք (ընդդիմությունը) առաջարկում են անդամակցել ՆԱՏՕ-ին, ապա դուք գիտեք պահանջները. և ի՞նչ՝նրանք կմատակարարեին: Սկզբի համար աղբ: Հետո արդեն կարող ես գնել: Բայց դա կարժենա 5 անգամ ավելի թանկ, քան այն, ինչ մենք այսօր գնում ենք Ռուսաստանից: Դա բանակ կլինի՞: Չի լինի»,-հայտարարել է Լուկաշենկոն:
Նա նաև հայտարարել է, որ Ռուսաստանը հանգիստ չի նայի Բելառուսի` ՀԱՊԿ-ից դուրս գալուն և ՆԱՏՕ-ին անդամակցելուն:


















































Լուկաշենկոն զգուշացրել է Հայաստանին «չհետևել Ուկրաինայի օրինակին»
Լուկաշենկոն խոսել է նախագահի պաշտոնից հեռանալու մասին
Լուկաշենկոն դիմել է Փաշինյանին. Նիկոլ Վովաևիչ, եթե պետք լինի, դիմեք
Լուկաշենկոն մեկնաբանել է ԵԱՏՄ գագաթնաժողովին Փաշինյանի բացակայությունը
Լուկաշենկո. Բելառուսն ու Ռուսաստանը պատրաստ են առաջիկա համատեղ զորավարժություններին
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...