Բելառուսի իշխանությունները ճգնաժամից դուրս գալու ծրագիր ունեն. Լուկաշենկոն մնում է
Սահմանադրական բարեփոխումները Բելառուսում կարող են իրականացվել մինչ 2022 թվականը: Սա ներառում է քաղաքական ճգնաժամը հաղթահարելու Բելառուսի իշխանությունների ծրագիրը, որը ներկայացվել է սեպտեմբերի 8-ին՝ ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում, գրում է eadaily.com կայքը:
Ըստ մի շարք լրատվամիջոցների տեղեկությունների՝ սահմանադրական բարեփոխումները, որի մասին ավելի վաղ նշել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հանրապետությունում կիրականացվեն մինչև 2022 թվականը:
Բելառուսի իշխանությունների կարծիքով ՝ դա նոր ընտրություններ անցկացնելու միակ միջոցն է մինչ գործող նախագահի հնգամյա ժամկետի ավարտը: Միևնույն ժամանակ, պաշտոնական Մինսկը չի նախատեսում որևէ բանակցություն վարել ընդդիմության հետ, «քանի որ սա ենթադրում է երկխոսություն իշխանության փոխանցման վերաբերյալ»: Նույն պատճառով Բելառուսի իշխանությունները մերժել են միջնորդության բոլոր առաջարկները:
Իրազեկ աղբյուրները նշում են, որ նոր սահմանադրությունը կազատականացնի քաղաքական համակարգը, կթուլացնի նախագահական իշխանությունը և կամրապնդի խորհրդարանի դերը: Նախատեսվում է նաև բարձրացնել կուսակցությունների դերը և մեծ փոփոխություններ կատարել ընտրական օրենսդրությունում: Միևնույն ժամանակ, բոլոր փոփոխությունները պետք է ընդունվեն հանրաքվեի արդյունքում, իսկ սահմանադրական բարեփոխումներն տեղի կունենան ազգային երկխոսության ձևաչափով:


















































Լուկաշենկոն զգուշացրել է Հայաստանին «չհետևել Ուկրաինայի օրինակին»
Լուկաշենկոն խոսել է նախագահի պաշտոնից հեռանալու մասին
Լուկաշենկոն դիմել է Փաշինյանին. Նիկոլ Վովաևիչ, եթե պետք լինի, դիմեք
Լուկաշենկոն մեկնաբանել է ԵԱՏՄ գագաթնաժողովին Փաշինյանի բացակայությունը
Լուկաշենկո. Բելառուսն ու Ռուսաստանը պատրաստ են առաջիկա համատեղ զորավարժություններին
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...