Կանադան և ԵՄ-ն Լուկաշենկոյին ազգային երկխոսության և երկրում քաղաքական ճգնաժամի լուծման հարցում ԵԱՀԿ-ի միջնորդության ընդունման կոչ են արել
Կանադայի ԱԳՆ ղեկավար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանը և Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին ազգային երկխոսության և երկրում քաղաքական ճգնաժամի լուծման հարցում ԵԱՀԿ-ի միջնորդության ընդունման կոչ են արել: Այս մասին ասված է քաղաքական գործիչների հայտարարության մեջ, որը հրապարակվել է ԵՄ կայքում։
«Որպես Բելառուսի ժողովրդի բարեկամներ և Բելառուսի Հանրապետության ինքնիշխանության և անկախության կողմնակիցներ՝ մենք պաշտպանում ենք քաղաքացիների ժողովրդավարական փոփոխությունների ձգտումը»,- հայտարարել են Շամպանը և Բորելը:
Նրանց խոսքով՝ Օտտավան և Բրյուսելը հետագայում ևս կաջակցեն Բելառուսի ժողովրդին և ամեն ինչ կանեն, որպեսզի նրանց ձայները լսելի լինեն, իսկ իրավունքները՝ պաշտպանված։
«Մենք բազմիցս և ոչ երկիմաստ արտահայտել ենք մեր դիրքորոշումն օգոստոսի 9-ին Բելառուսում կայանալիք նախագահական ընտրությունների և դրանց հետևանքների վերաբերյալ։ Նախագահական ընտրություններն ազատ և արդար չէին»,- նշել են գերատեսչությունների ղեկավարները։
Բացի այդ, դիվանագետները հիշեցրել են, որ Բելառուսն ունի միջազգային պարտավորություններ, մասնավորապես՝ որպես ԵԱՀԿ մասնակից պետություն։
«Այդ պատճառով մենք աջակցում ենք Ալբանիայի առաջարկին, որը ներկայում նախագահում է ԵԱՀԿ-ում, այն է՝ ԵԱՀԿ ապագա նախագահ Շվեդիայի հետ այց կազմակերպել Բելառուս՝ երկխոսությանն աջակցելու համար։ Մենք կոչ ենք անում Բելառուսի իշխանություններին անհապաղ ընդունել այդ առաջարկը»,- ընդգծել են Շամպանն ու Բորելը:
Բողոքի ցույցերն ու ընդդիմադիրների կողմնակիցների հանրահավաքները Մինսկում և Բելառուսի այլ քաղաքներում շարունակվում են օգոստոսի 9-ին երկրում կայացած նախագահական ընտրություններից հետո, որոնց արդյունքներով հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ստանալով ընտրողների ձայների 80 տոկոսը։


















































Լուկաշենկոն զգուշացրել է Հայաստանին «չհետևել Ուկրաինայի օրինակին»
Լուկաշենկոն խոսել է նախագահի պաշտոնից հեռանալու մասին
Լուկաշենկոն դիմել է Փաշինյանին. Նիկոլ Վովաևիչ, եթե պետք լինի, դիմեք
Լուկաշենկոն մեկնաբանել է ԵԱՏՄ գագաթնաժողովին Փաշինյանի բացակայությունը
Լուկաշենկո. Բելառուսն ու Ռուսաստանը պատրաստ են առաջիկա համատեղ զորավարժություններին
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...