«ԿԺԴՀ-ի առաջնորդը կոմայի մեջ է․ երկրի ղեկն իր ձեռքն է վերցրել նրա կրտսեր քույրը»․ նախկին հարավկորեացի պաշտոնյա
Հարավային Կորեայի հանգուցյալ նախագահ Կիմ Դե Չժունի նախկին օգնական Չան Սոն Մինը պնդում է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը կոմայի մեջ է, և որ նրան փոխարինում է կրտսեր քույրը՝ Կորեայի աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի քարոզչության բաժնի ղեկավարի տեղակալ Կիմ Յո Չժոնը, գրում է The New York Post-ը։
Նախկին հարավկորեացի պաշտոնյայի խոսքով՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդի մոտ այս տարի լուրջ առողջական խնդիրներ են ի հայտ եկել։
«Նա կոմայի մեջ է, բայց դեռևս չի մահացել»,- ասել է նա հարավկորեական ԶԼՄ-ներին:
Նախկին օգնականը հավելել է, որ առաջնորդի կրտսեր քույրը՝ Կիմ Յո Չժոնը, պատրաստ է ստանձնել նրա պարտավորությունները և երկրի ղեկն իր ձեռքն առնել։
«Իրավահաջորդության ամբողջական կառուցվածքը դեռևս ձևավորված չէ, ուստի Կիմ Յո Չժոնն առաջին պլան է մղվում, քանի որ վակուումը երկար ժամանակ չի կարող պահպանվել»,-ասել է նա:
Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն իր պարտականությունների մի մասը փոխանցել է օգնականներին, այդ թվում՝ քրոջը՝ Կիմ Յո Չժոնին։
Նշվում է, որ այժմ Կիմ Յո Չժոնը, ի թիվս քաղաքական այլ հարցերի, պատասխանատու է ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի նկատմամբ Փհենյանի վարած քաղաքականության համար, և փաստացի երկրի երկրորդ առաջնորդն է:
Հիշեցնենք, որ հյուսիսկորեացի առաջնորդի առողջական վիճակի վատթարացման մասին վերջին շրջանում լուրեր են հայտնում ճապոնական, հոնկոնգյան և հարավկորեական աղբյուրները։


















































Կիմ Չեն Ընը ծանր հիվանդ լինելու մասին խոսակցություններից ի վեր առաջին անգամ հանրությանն է ներկայացել (լուսանկարներ, տեսանյութ)
Հյուսիսկորեական լրատվամիջոցը հրապարակել է Կիմ Չեն Ընի՝ ապրիլի 27-ին գրված նամակն՝ ուղղված ՀԱՀ նախագահին
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս