Հյուսիսկորեական լրատվամիջոցը հրապարակել է Կիմ Չեն Ընի՝ ապրիլի 27-ին գրված նամակն՝ ուղղված ՀԱՀ նախագահին
Հյուսիսկորեական պետական լրատմավիջոցը երկուշաբթի հրապարակել է երկրի ղեկավար Կիմ Չեն Ընի նամակը՝ ուղղված Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսային, որով վերջինիս շնորհավորում է Անկախության օրվա առթիվ:
Այս մասին հայտնում է CNN-ը՝ նշելով, որ նամակի իսկությունը պարզելու միջոցներ չկան՝ հաշվի առնելով վերջին մեկ շաբաթվա ընթացքում մի շարք երկրների կառավարությունների պաշտոնական ներկայացուցիչների հաղորդումները Կիմ Չեն Ընի առողջական վիճակի մասին:
Նշվում է, որ հյուսիսկորեացի առաջնորդի նամակը թվագրված է 2020թ. ապրիլի 27-ին: Նամակի հրապարակման մասին լուրը հայտնվել է՝ նրա առողջական վիճակի և անգամ մահվան մասին լուրերի ֆոնին: Հոնկոնգյան և ճապանական աղբյուրները նման ենթադրություններ են արել, երբ Կիմ Չեն Ընը բաց է թողել իր պապի ծննդյան արարողությունն ապրիլի 15-ին:
Նշվում է, որ Ռամաֆոսային ուղղված նամակում վերջինս իր վստահությունն է հայտնում, որ երկու երկրների բարեկամությունը հավերժ կշարունակի ընդլայնվել և զարգանալ:


















































«ԿԺԴՀ-ի առաջնորդը կոմայի մեջ է․ երկրի ղեկն իր ձեռքն է վերցրել նրա կրտսեր քույրը»․ նախկին հարավկորեացի պաշտոնյա
Կիմ Չեն Ընը ծանր հիվանդ լինելու մասին խոսակցություններից ի վեր առաջին անգամ հանրությանն է ներկայացել (լուսանկարներ, տեսանյութ)
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս