Մինսկում սադրանքներ են նախապատրաստվում
Մինսկի ՆԳԳՎ պետ Իվան Կուբրակովը կոչ է արել Մինսկի բնակիչներին չմասնակցել չարտոնագրված փողոցի ակցիաներին եւ նախազգուշացրել է նախապատրաստվող սադրանքների մասին, հաղորդում է Sputnik-Բելառուս-ը։
Այսօր ՆԳՆ-ն տարածել է Մինսկի ոստիկանապետի տեսաուղերձը։
«Երկու շաբաթվա ընթացքում Մինսկիում անցկացվում են չարտոնված զանգվածային միջոցառումներ, որոնց ընթացքում վնասվում է քաղաքի ենթակառուցվածքը, կոմունալ սեփականությունը եւ քաղաքացիների ունեցվածքը, այդ թվում՝ հրկիզման եղանակով»,-հայտարարել է Կուբրակովը։
«Նրանց նպատակն անկհայտ է՝ ապակայունացնել իրավիճակն ու քայքայել հասարակությունը»,-ասել է նա։ «Այդ գործընթացի կազմակերպիչներն օգտագործում են մարդկանց, ներքաշում նրանց մասնակցել անօրինական զանգվածային միջոցառումներում դրա բոլոր հետեւանքներով»,-հավելել է նա։
«Մենք տիրապետում ենք տեղեկատվության նախապատրաստվող սադրանքների մասին, եղե՛ք խելամիտ եւ զուսպ, կա՛նգ առեք, պաշտպանե՛ք ձեր երեխաներին չմտածված գործողություններից»,-ասել է Մինսկի ոստիկանապետը։


















































Լուկաշենկո. Մենք միակն ենք, որտեղ «գունավոր հեղափոխություն» տեղի չի ունեցել
Լուկաշենկոն ստանձնել է Բելառուսի նախագահի պաշտոնը
Լուկաշենկոն ընտանիքով մեկնել է Ռուսաստան
Իշխանությունը ոչ ոքի չեմ տա
Բելառուսում «գունավոր հեղափոխության» պատճառներ չկան` ինչպես Հայաստանում և Ուկրաինայում. Լուկաշենկո
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...