Բժիշկ-սննդաբանը մեկնաբանել է Ալեքսեյ Նավալնիի՝ կոմայի մեջ հայտնվելու հնարավոր պատճառը
Սննդաբան Նատալյա Կրուգլովան մեկնաբանել է այն վարկածը, որ ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի՝ կոմայի մեջ ընկնելու պատճառ կարող էր լինել սննդակարգի արմատական փոփոխությունը:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, բժշկուհին նշել է, որ սննդակարգում կտրուկ սահմանափակումները կարող են վնասել նույնիսկ առողջ մարդու օրգանիզմին և լուրջ կողմնակի հետևանքների բերել:
«Դա կարող է կապված լինել այն հանգամանքի հետ, որ օրգանիզմի գործառույթների խախտման նախատրամադրվածություն կա: Օրինակ, եթե մարդն անցնում է սպիտակուցային սննդակարգի, իսկ նրա երիկամները, լյարդը առողջ չեն, ապա ցանկացած սադրող գործոն կարող է նման ծանր իրավիճակների հանգեցնել, ինչպես օրինակ՝ կոման»,- ասել է մասնագետը:
Միևնույն ժամանակ Կրուգլովան ընդգծել է, որ Նավալնիի հետ կապված իրավիճակում նման հետևանք կարող է ի հայտ գալ միայն քրոնիկական հիվանդությունների պարագայում:
Հիշեցնենք, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին շաբաթ ավելի վաղ տեղափոխել են բեռլինյան հիվանդանոց, որտեղ նրան հետազոտում են:
Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ինքնազգացողությունը կտրուկ վատթարացել էր օգոստոսի 20-ին Տոմսկ քաղաքից Մոսկվա ուղևորվելիս: Նրան տեղափոխող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Օմսկում:
Նրա մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը հայտնել էր, որ վերջինիս թունավորման կասկածանքով շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց: Ավելի ուշ նա հայտնել էր, որ Նավալնին կոմայի մեջ է, նրա վիճակը ծանր է:
Յարմիշի խոսքով՝ Նավալնին Տոմսկի օդանավակայանի սրճարանում թեյ էր խմել չվերթից առաջ:


















































Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին բանտում մահացել է
Նավալնիին բժշկական օգնություն ցուցաբերած ռուս բժիշկը հանկարծամահ է եղել
Նավալնին դուրս գրվեց Բեռլինի հիվանդանոցից
«Մարդկանց չէի ճանաչում, չէի հասկանում՝ ինչպես խոսել»․ Նավալնին պատմել է թունավորումից հետո ապաքինման ընթացքի մասին
Բորել. Նավալնու թունավորումը ցնցել է Եվրամիությունում բոլորին
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...