Նավալնին դուրս գրվեց Բեռլինի հիվանդանոցից
Կրեմլի քննադատ Ալեքսեյ Նավալնին դուրս է գրվել Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցից, որտեղ բուժում է ստացել թունավորվելուց հետո:
Նավալնիի առողջական վիճակն օգոստոսի 20-ին կտրուկ վատթարացել է Տոմսկ-Մոսկվա չվերթն իրականացնող օդանավում, որը ստիպված վայրէջք է կատարել Օմսկում:
Այդ քաղաքի հիվանդանոցում Նավալնին հայտնվել է կոմայի վիճակում և ազգականների ու աջակիցների պահանջով՝ Գերմանիայի կառավարության հովանավորությամբ, հատուկ օդանավով փոխադրվել է Բերլին:
Գերմանացի փորձագետները ստուգումներից հետո հայտարարել են, որ Նավալնին թունավորվել է «Նովիչոկ» տեսակի նյարդապարալիտիկ նյութով:
Եվրոպական երկրները Նավալնիի թունավորումն անվանել են ընդդիմադիր լիդերին սպանելու փորձ և պարզաբանումներ են պահանջել Մոկսվայից:
Ռուսաստանը կտրականապես հերքում է Նավալնիին թունավորելու վարկածը և եվրոպացի փորձագետների եզրակացությունն արժանահավատ չի համարում:
«Շարիտե» հիվանդանոցը հայտարարել է, որ Նավալնիի առողջական վիճակն էապես բարելավվել է, հետևաբար, նրան կարելի է դուրս գրել վերակենդանացման բաժանմունքից:
«Այդուհանդերձ, դժվար է ասել, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ այդ թունավորումը երկարատև կտրվածքով»,- ընդգծել են գերմանացի բժիշկները:
Ալեքսեյ Նավալնին հայտնել է, որ ապաքինվելուց հետո անպայման պետք է վերադառնա Ռուսաստան:


















































Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին բանտում մահացել է
Նավալնիին բժշկական օգնություն ցուցաբերած ռուս բժիշկը հանկարծամահ է եղել
«Մարդկանց չէի ճանաչում, չէի հասկանում՝ ինչպես խոսել»․ Նավալնին պատմել է թունավորումից հետո ապաքինման ընթացքի մասին
Բորել. Նավալնու թունավորումը ցնցել է Եվրամիությունում բոլորին
Ալեքսեյ Նավալնին գրառում է կատարել Instagram-ի իր էջում
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից