Բելառուսում նախագահական ընտրությունների օրը հնարավոր է ամբողջովին անջատվի համացանցը
Բելառուսի իշխանությունները չեն բացառել նախագահական ընտրությունների օրը` օգոստոսի 9-ին, համացանցի անջատումը երկրում՝ այն բանից հետո, երբ Մինսկի մոտակայքում ձերբակալվել է ռուսական «Վագների խումբ» մասնավոր ռազմական կազմակերպության 33 զինյալ: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահի թեկնածու Անդրեյ Դմիտրիևը, գրում է znak.com կայքը` հղում տալով «Наша Нiва» բելառուսական հրատարակությանը:
Դմիտրիևի խոսքով` Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացած հանդիպման ժամանակ նա հարցրել է Անվտանգության խորհրդի պետքարտուղար Սերգեյ Ռավկովին, թե արդյոք հնարավոր է, որ օգոստոսի 9-ին երկրում անջատվի համացանցը: Ռավկովը պատասխանել է, որ եթե վտանգներ լինեն, համացանցի ամբողջական անջատումը բացառված չէ:
Բելառուսական ԱԱԾ-ի տվյալներով՝ նախագահական ընտրություններից առաջ շուրջ 200 արտասահմանցի վարձկան պատրաստվում է սադրանքներ իրականացնել:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, լույս հուլիսի 29-ին Բելառուսի իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են արտասահմանյան մասնավոր ռազմական կազմակերպության 33 զինյալի:
Ավելի ուշ պարզ էր դարձել, որ ձերբակալված արտասահմանցի զինյալները ռուսական «Վագների խումբ» մասնավոր ռազմական կազմակերպության անդամներ են:
Բելառուսում 170 զինյալի որոնողական աշխատանքները շարունակվում են, իսկ ձերբակալված զինյալների դեմ քրեական գործ է հարուցվել ահաբեկչություն պատրաստելու մեղադրանքով:


















































Լուկաշենկոն զգուշացրել է Հայաստանին «չհետևել Ուկրաինայի օրինակին»
Լուկաշենկոն խոսել է նախագահի պաշտոնից հեռանալու մասին
Լուկաշենկոն դիմել է Փաշինյանին. Նիկոլ Վովաևիչ, եթե պետք լինի, դիմեք
Լուկաշենկոն մեկնաբանել է ԵԱՏՄ գագաթնաժողովին Փաշինյանի բացակայությունը
Լուկաշենկո. Բելառուսն ու Ռուսաստանը պատրաստ են առաջիկա համատեղ զորավարժություններին
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...