Լուկաշենկոն Անվտանգության խորհրդի նիստ է գումարել՝ հայտարարելով Ռուսաստանի «կեղտոտ մտադրությունների մասին»
Չորեքշաբթի երեկոյան Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրատապ հանդիպում է անցկացրել Անվտանգության խորհրդի անդամների հետ՝ երկրում երեք տասնյակ օտարերկրյա վարձկանների կալանավորելու կապակցությամբ, որոնց մեծ մասը Ռուսաստանի քաղաքացիներ են:
Լուկաշենկան կատարվածն անվանել է «արտակարգ»: Նա նշել է, որ մոնիտորինգի է ենթարկում ռուսների արձագանքը միջադեպին: Նախագահի խոսքով՝ «նրանք, արդարացումներ անելով, ասում են, որ բելառուսական իշխանություններն իրենք են վարձկաններին բերել»: Լուկաշենկան դա բացատրել է նրանով, որ Ռուսաստանը փորձում է «ինչ-որ կերպ արդարացնել իր կեղտոտ մտադրությունները»:
Միևնույն ժամանակ, նա շեշտել է, որ Բելառուսի իշխանությունները նպատակ չունեն «վարկաբեկել իրենց մոտ երկրին»: Այս կապակցությամբ Լուկաշենկոն հանձնարարել է ՊԱԿ-ի նախագահ Վալերի Վակուլչիկին ավելի մանրամասն ուսումնասիրել իրավիճակը: «Եթե ձերբակալվածները Ռուսաստանի քաղաքացիներ են, ապա մենք պետք է անհապաղ կապվենք Ռուսաստանի Դաշնության համապատասխան կառույցների հետ, որպեսզի նրանք բացատրեն, թե ինչ է կատարվում»,-ասել է Լուկաշենկան՝ հավելելով, որ «եթե ռուսները մեղավոր են, ապա մենք պետք է արժանապատվորեն դուրս գանք այս իրավիճակից, և եթե մեղավոր չեն՝ ապա ատ ավելի լավ»:
Հաղորդվում է, որ Ռուսաստանի դեսպանատունը Բելառուսի արտաքին գործերի նախարարությունից արդեն ստացել է պաշտոնական ծանուցում հանրապետությունում Ռուսաստանի 32 քաղաքացիների կալանքի վերաբերյալ:


















































Լուկաշենկոն զգուշացրել է Հայաստանին «չհետևել Ուկրաինայի օրինակին»
Լուկաշենկոն խոսել է նախագահի պաշտոնից հեռանալու մասին
Լուկաշենկոն դիմել է Փաշինյանին. Նիկոլ Վովաևիչ, եթե պետք լինի, դիմեք
Լուկաշենկոն մեկնաբանել է ԵԱՏՄ գագաթնաժողովին Փաշինյանի բացակայությունը
Լուկաշենկո. Բելառուսն ու Ռուսաստանը պատրաստ են առաջիկա համատեղ զորավարժություններին
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...