Առաջատար ընկերությունները, միլիարդատերերը եւ պետությունները տրիլիոնավոր դոլարներ են գրպանել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ուշադրություն է դարձրել այն բանին, որ մեկ միասնականություն են դարձել չորս «համավարակներ»՝ առողջապահության, տնտեսության, քաղաքականության եւ տեղեկատվության մեջ։ Այս մասին նա հայտնել է Մոգիլյովի շրջանի ակտիվիստների հետ հանդիպման ժամանակ, հայտնում է ԲԵԼՏԱ-ն։
Լուկաշենկոն նշել է, որ եթե նույնիսկ առայժմ չկա այն հարցի պատասխանը, թե ձեռակերտ է արդյոք համավարակը, ինչ-որ մեկը աշխարհում փորձում է օգտվել իրավիճակից եւ ծագած փսիխոզից։ «Արդեն ամբողջ աշխարհը այսօր կանգ է առել, տապալված է ամբողջ աշխարհի տնտեսությունը։ Իսկ առաջատար ընկերությունները, միլիարդատերերը եւ պետությունները գրպանել են տրիլիոնավոր դոլարներ»,- հավելել է Բելառուսի նախագահը։
Այսպիսով, բժշկական համավարակին հետեւել է տնտեսականը, եւ այն անդրադարձել է ոչ միայն զարգացող, այլեւ խոշորագույն պետությունների վրա։ Բնականաբար, ազդեցությունն իր վրա զգում է նաեւ Բելառուսը՝ իր արտահանման կողմնորոշիչ տնտեսությամբ։ «Մեզ անհրաժեշտ է արտարժույթ, որպեսզի ապրենք։ Իսկ արտարժույթ կարելի է ստանալ միայն վաճառելով մեր ապրանքը արտաքին շուկայում»,- արձանագրել է երկրի ղեկավարը։
Ալեքսանդր Լուկաշենկոն նկատել է, որ նույնիսկ այն երկրները, որոնք ունենալով օգտակար հանածոների զգալի պաշարներ, կարողացել են նախկինում կուտակել մեծ ֆինանսական միջոցներ, այսօր փողը հենց այնպես չեն ծախսում։ «Որովհետեւ նրանք չգիտեն՝ կլինի արդյոք այդ հիվանդության երկրորդ ալիքը աշխարհում, թե ոչ»,- պարզաբանել է պետության ղեկավարը։
Նրա խոսքերով՝ երրորդ համավարակը՝ քաղաքականը, ձեռակերտ է եւ սուբյեկտիվ բնույթի։ Նախընտրական քարոզարշավն իր կնիքն է դրել այն ամենի վրա, ինչ տեղի է ունենում։
Վերջապես, չորրորդը՝ ինֆոհամավարակը, որը մեծ ազդեցություն է գործել մարդկանց վրա։


















































Լուկաշենկոն զգուշացրել է Հայաստանին «չհետևել Ուկրաինայի օրինակին»
Լուկաշենկոն խոսել է նախագահի պաշտոնից հեռանալու մասին
Լուկաշենկոն դիմել է Փաշինյանին. Նիկոլ Վովաևիչ, եթե պետք լինի, դիմեք
Լուկաշենկոն մեկնաբանել է ԵԱՏՄ գագաթնաժողովին Փաշինյանի բացակայությունը
Լուկաշենկո. Բելառուսն ու Ռուսաստանը պատրաստ են առաջիկա համատեղ զորավարժություններին
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...