Արքայազն Ջորջն արդեն գրել է իր ամանորյա նվերների ցուցակը (տեսանյութ)
Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը հայտնել է, որ որդին՝ 6-ամյա արքայազն Ջորջը, արդեն հասցրել է գրել իր ամանորյա նվերների ցուցակը, գրում է Daily Mail-ը:
Մեծ Բրիտանիայի արքայազնը Սուրբ Ծննդի տոնին նվիրված հատուկ` Berry Royal Christmas թողարկման ժամանակ խոստովանել է, որ որդին Սանտային ուղղված նամակում նվերների մի ամբողջ ցանկ է գրել:
Հաղորդման ժամանակ արքայազնը նաև հայտնել է, որ որդին շատ է սիրում նկարել և հնարավոր է՝ նրան նկարչության խմբակում ներգրավեն: «Կամ ֆուտբոլի. նա ֆուտբոլ նույնպես սիրում է»,- հավելել է նա:
Հարցին, թե արդյոք որդին ֆուտբոլի հանդեպ սերը ժառանգել է իրենից, արքայազն Ուիլյամը, որը Ֆուտբոլային ասոցիացիայի նախագահն ու «Աստոն Վիլլա» անգլիական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբի մոլի երկրպագուն է, խոստովանել է, որ որդին երկրպագում է «Չելսի» ֆուտբոլային ակումբին:
«Ես փորձում եմ կողմնապահություն չանել: Նրան ասացի՝ կարող ես երկրպագել ում ցանկանում ես, միայն թե ոչ «Չելսիին», ուստի նա այժմ երկրպագում է հենց «Չելսիին»»,- ասել է արքայազնը:
Արքայազն Ջորջն ակնհայտորեն ժառանգել է իր հոր՝ սպորտի հանդեպ սերը և, ըստ հաղորդման, մարզվում է Քենսինգթոնյան պալատի հարակից տարածքում, գրում է աղբյուրը:
Այս ամառ իր ծննդյան պաշտոնական լուսանկարում Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը նրան լուսանկարել էր Անգլիայի հավաքականի սպիտակ գլխարկով:


















































Արքայազն Չարլզը դադարել է ֆինանսավորել Հարիին ու Մեգան Մարքլին
Բրիտանական թագավորական ընտանիքի կայքից ջնջվել են Մեգան Մարքլի, արքայազններ Հայրիի եւ Էնդրյուի հաշիվները
Բացահայտվել է, թե ով է արքայական ընտանիքի ամենագեղեցիկ կինը
Հարին և Մեգանը վերադառնում են Մեծ Բրիտանիա
Արքայազն Ֆիլիպը կորոնավիրուսի պատճառով ծննդյան 99-ամյակին խուսափել է մեծ խնջույքից, հրավառությունից
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...