Արքայազն Ֆիլիպը կորոնավիրուսի պատճառով ծննդյան 99-ամյակին խուսափել է մեծ խնջույքից, հրավառությունից
Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի ամուսին և Էդինբուրգի դուքս Ֆիլիպն այսօր՝ հունիսի 10-ին, նշում է ծննդյան 99-ամյակը: Բրիտանական Daily Mail պարբերականի տեղեկություններով՝ արքայազնի ծննդյան օրվա տոնակատարությունը կորոնավիրուսի համավարակի պատճառով անսովոր հանգիստ պայմաններում կանցկացվի։
Նշվում է, որ ապրիլին 94-ամյակը նշած թագուհին այժմ ամուսնու հետ Վինձորի ամրոցում է բնակվում՝ հետևելով կառավարության կողմից սահմանված բոլոր կարանտինային ցուցումներին։
Էդինբուրգի դուքսի ծննդյան օրվա կապակցությամբ այս տարի հրավառություն չի լինի, քանի որ թագավորական ընտանիքը որոշել է, որ նման արարողությունները համավարակի պայմաններում տեղին չեն։ Նշվում է, որ արքայազն Ֆիլիպն այսօր տոնական ընթրիք կունենա թագուհու հետ, ինչպես նաև տեսակապի միջոցով կզրուցի երեխաների, թոռների և ծոռների հետ։
Հայտնի է, որ արքայազն Ֆիլիպը բրիտանական թագավորական ընտանիքի անդամների շրջանում կյանքի տևողությամբ ռեկորդ է սահմանել։ 2017 թվականին նա և Էլիզաբեթ թագուհին իրենց ամուսնության 70-ամյակն են նշել։


















































Արքայազն Չարլզը դադարել է ֆինանսավորել Հարիին ու Մեգան Մարքլին
Բրիտանական թագավորական ընտանիքի կայքից ջնջվել են Մեգան Մարքլի, արքայազններ Հայրիի եւ Էնդրյուի հաշիվները
Բացահայտվել է, թե ով է արքայական ընտանիքի ամենագեղեցիկ կինը
Հարին և Մեգանը վերադառնում են Մեծ Բրիտանիա
Քեյթ Միդլթոնը դատի կտա Tatler ամսագրին
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից