Ղրղզստանի նախկին նախագահ Ատամբաեւը ձերբակալվել է. հատուկջոկատայինները գրոհել են նրա տունը
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաեւի կողմնակիցները «ՌԻԱ Նովոստիին» հաղորդել են, որ ոստիկանությունը ձերբակալել է քաղաքական գործչին:
Ավելի վաղ Կոյ Տաշ գյուղում հատուկ գործողություն էր սկսվել:
Ատամբաեւի խորհրդական Կունդուզ Ժոլդուբաեւի խոսքով՝ նստավայրում գործում է հատուկ նշանակության ջոկատը, լսվում են հրաձգության ձայներ:
Ավելի վաղ 24.kg-ն հաղորդել էր, որ գրոհի ժամանակ տուժել է 10 մարդ: Հատուկ նշանակության ջոկատը կիրառել է ռետինե փամփուշտներ, աղմկաձայնային նռնակներ, քաղաքական գործչի կողմնակիցները պաշտպանվել են քարերով:
«Ապրիլ» հեռուստաալիքի տվյալներով, որն ուղիղ հեռարձակում է իրականացնում, ուժայինները Ալմազբեկ Ատամբաեւին տնից դուրս են հանել:
Ալմազբեկ Ատամբաեւը Ղրղզստանի նախագահ է եղել 2011-2017 թվականներին: Խորհրդարանի հատուկ հանձնաժողովը նրան կասկածել էր մի շարք հանցագործությունների մեջ. նախկին նախագահը կարող է առնչություն ունենալ քրեական հեղինակություն Ազիզի Բատուկաեւի ապօրինի ազատ արձակմանը, Բիշքեկի ՋԷԿ-ի արդիականացման ժամանակ կոռուպցիային եւ դրա համար ածխի անօրինական մատակարարումներին, Իսսիկ-Կուլսկի եւ Չույսկայա մարզերում հողերի անօրինական վերապրոֆիլավորմանը:Բացի այդ, Ատամբաեւը կարող է առնչություն ունենալ ռուսաստանցիներին, այդ թվում կազմակերպված հանցավոր խմբի ադամներին պարգեւատրական զենքի տրամադրմանը: Հունիսի 17-ին նրա դեմ 9 կետերով մեղադրանքներ էին ներկայացվել: Հունիսի վերջին Ղրղզստանի խորհրդարանը նախկին նախագահին զրկել էր անձեռնմխելիությունից: Ատամբաեւը չի ընդունում առաջադրված մեղադրանքը եւ կտրականապես հրաժարվել էր ծանուցումով իրավապահ մարմիններ ներկայանալ: Նախկին նախագահը սպառնացել էր, որ կպաշտպանվի կալանավորելու փորձի ժամանակ:


















































Ղրղզստանի իշխանությունները կալանք են դրել նախկին նախագահ Աթամբաեւի ունեցվածքի հիմնական մասի վրա
Ղրղզստանցի մարզիկները հրաժարվել են մենամարտել իրար դեմ
Ղրղզստանում անկարգությունների ժամանակ 139 մարդ է տուժել
Ղրղզստանի ԱԱՊԿ ղեկավարն Աթամբաեւին մեղադրել է պետական հեղաշրջում նախապատրաստելու մեջ
Ղրղզստանում նախկին նախագահ Աթամբաևի ձերբակալության ժամանակ բախումների հետևանքով տուժածների թիվը հասել է 136-ի
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...