Ղրղզստանում նախկին նախագահ Աթամբաևի ձերբակալության ժամանակ բախումների հետևանքով տուժածների թիվը հասել է 136-ի
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի ձերբակալման նպատակով իրականացված հատուկ գործողությունների ընթացքում տուժածների թիվը հասել է 136-ի: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ մեջբերելով երկրի առողջապահության նախարարության հաղորդագրությունը:
«2019-ի օգոստոսի 7-ին, 8-ին և 9-ին բուժօգնություն է ցույց տրվել 136 տուժածի», - հայտնել են գերատեսչությունից՝ մասնավորեցնելով, որ նրանցից 109-ը բուժհաստատություն են դիմել, իսկ 27-ին բուժօգնություն է տրամադրվել Կոյ Տաշ գյուղում: Ներկա պահին բուժհաստատություններում շարունակում է բուժում ստանալ 14 տուժած: Նրանցից 13-ի վիճակը կայուն է, իսկ երկրի ՆԳՆ Չույսկի շրջանի գլխավոր վարչության ղեկավար Սամատ Կուրմանկուլովը դեռևս կոմայի մեջ է գտնվում:
Հիշեցնենք, որ չորեքշաբթի հատուկջոկատայինները գրոհ էին սկսել Աթամբաևի կեցավայրի մոտ, որը շարունակվել է մինչև հաջորդ օրվա կեսը, որից հետո երկրի նախկին նախագահը հանձնվել է իշխանություններին:
Հարցաքննությունից հետո Աթամբաևին մեղադրանք են առաջադրել քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևի՝ բանտից անօրինական ազատ արձակման շուրջ հարուցված կոռուպցիոն գործով:


















































Ղրղզստանի իշխանությունները կալանք են դրել նախկին նախագահ Աթամբաեւի ունեցվածքի հիմնական մասի վրա
Ղրղզստանցի մարզիկները հրաժարվել են մենամարտել իրար դեմ
Ղրղզստանում անկարգությունների ժամանակ 139 մարդ է տուժել
Ղրղզստանի ԱԱՊԿ ղեկավարն Աթամբաեւին մեղադրել է պետական հեղաշրջում նախապատրաստելու մեջ
Նոր մանրամասներ Աթամբաեւի փաստաբանից
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ