Թուրքմենստանի նախագահը ատճանակով թիրախը խոցել է հեծանիվ վարելիս
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերիդիմուհամմեդովը զորավարժությունների ժամանակ ուսումնավարժական կենտրոնում ցուցադրել է ատրճանակով դիպուկ կրակելու հմտությունները, հայտնում է կառավարության «Նեյտրալ Թուրքմենիստան» պարբերականը:
Պարբերականը նշում է, որ պետության ղեկավարը ազգային բանակի անսպասելի ստուգման նպատակով կեսգիշերից անց հրաման է արձակել համապատասխան ստորաբաժանումները օպերատիվորեն մարտունակության վիճակի բերելու մասին: Տագնապով ոտքի հանված զորամասերի անձնակազմերը, մարտական օդանավերը եւ ուղղաթիռները ուղղվել են ուսումնամարզական կենտրոն:
Այստեղ պետության ղեկավարը դիտելով զորավարժությունները՝ հեծանիվ է նստել եւ շրջադարձեր կատարելով ճանապարհի մոտ տեղադրված երեք թիրախների առջեւ ատրճանակից կրակել է դրանցից յուրաքանչյուրի վրա:
Պարբերականն ընդգծում է, որ դիպուկ խոցելով բոլոր թիրախները, թուրքմեն առաջնորդը եւս մեկ անգամ ցուցադրել է իր ֆիզիկական պատրաստվածությունը եւ վարպետությունը, ինչպես նաեւ կրկին զինծառայողներին, հատկապես երիտասարդներին օրինակ է ցույց տվել:
Թուրքմենստանի նախագահը ենթականերին պարբերաբար ցուցադրում է զենքի տարբեր տեսակներից կրակելու հմտությունները: Հեծանիվը վարելով դիպուկ կրակոցը թուրքմեն նախագահն առաջին անգամ էր ցույց տալիս:


















































Թուրքմենստանի նախագահը կրակել է գնդացիրից
Թուրքմենստանի նախագահն արձակուրդի ընթացքում ձկնորսությամբ է զբաղվել և իր որսած ձուկը նվիրել մանկատանը
Թուրքմենստանում նախագահը հեռացրել է ՆԳ նախարարին աշխատանքից հետ խորհրդակցության ժամանակ
Թուրքմենստանում արդեն 6-րդ օրն է` տոնում են ալաբայների մասին նախագահ Բերդիմուհամեդովի գրքի հրատարակումը (լուսանկարներ)
Թուրքմենստանի նախագահը գիրք է հրատարակել ալաբայ շների մասին