Թուրքմենստանի նախագահը կրակել է գնդացիրից
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը տեսախցիկի առջեւ կրակել է գնացիրից, հայտնում է «Թուրքմենստանի խրոնիկա» պորտալը:
Սեպտեմբերի 2-ին Բերդիմուհամեդովը Պետական անվտանգության խորհրդի արտագնա նիստ է անցկացրել, որից հետո պաշտպանության նախարարին հանձնարարել է բարձր մակարդակի ռազմական շքերթ անցկացնել` ի պատիվ երկրի անկախության:
Նիստից հետո Բերդիմուհամեդովը հրաձգություն է անցկացրել զինվորականների ու իրավապահ մարմինների ղեկավարների համար: Նա անձամբ կրակել է թիրախների ուղղությամբ երկու տարբեր ատրճանակներից: Այնուհետեւ նախագահը կրակ է բացել ամենագնացի տանիքին տեղադրված «մինիգանից» (բազմափող գնդացիրից) մոտակայքում դրված տակառների ուղղությամբ` պայթեցնելով դրանք:
Անցյալ տարի Բերդիմուհամեդովը չնախատեսված զորավարժություն էր անցկացրել, որի ընթացքում ցուցադրել էր հեծանիվի վրայից կրակելու իր հմտությունները:
Թուրքմենական ԶԼՄ-ները պարբերաբար հաղորդում են նախագահի նախասիրությունների եւ ժամանցի մասին: Օրինակ, այս տարվա հուլիսին Բերդիմուհամեդովն արձակուրդի ժամանակ ձուկ էր որսացել եւ նվիրել որբերին:


















































Թուրքմենստանի նախագահն արձակուրդի ընթացքում ձկնորսությամբ է զբաղվել և իր որսած ձուկը նվիրել մանկատանը
Թուրքմենստանում նախագահը հեռացրել է ՆԳ նախարարին աշխատանքից հետ խորհրդակցության ժամանակ
Թուրքմենստանում արդեն 6-րդ օրն է` տոնում են ալաբայների մասին նախագահ Բերդիմուհամեդովի գրքի հրատարակումը (լուսանկարներ)
Թուրքմենստանի նախագահը գիրք է հրատարակել ալաբայ շների մասին
Թուրքմենստանի նախագահը ցանկություն է հայտնել գնելու իրեն ցուցադրած ռուսական Aurus մեքենան
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից