Թուրքմենստանում արդեն 6-րդ օրն է` տոնում են ալաբայների մասին նախագահ Բերդիմուհամեդովի գրքի հրատարակումը (լուսանկարներ)
Թուրքմենստանում շարունակվում են նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հեղինակած «Թուրքմենական ալաբայ» գրքի հրատարակման հետ կապված տոնական միջոցառումները, գրում է hronikatm.com-ը:
Սեպտեմբերի 13-ին երկրի ղեկավարը գիրքը ներկայացրել է կառավարությւան նիստի ժամանակ, որի ընթացքում էլ նախարարներին նվիրել է մեկական օրինակ և կարդացել է որսորդական շանը նվիրված իր բանաստեղծություններից մեկը:
Սեպտեմբերի 14-ին Թուրքմենստանի պետական մշակութային կենտրոնում նախագահ Բերդիմուհամեդովի գրքի հրատարակմանը նվիրված տոնական միջոցառում է տեղի ունեցել: Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել նաև նախագահի բառերի հիման վրա գրված «Թուրքմենական ալաբայ» անվանմամբ երգի պրեմիերան:
Սեպտեմբերի 16-ին նոր գրքի շնորհանդեսն անցկացվել է նաև Հասարակական կազմակերպությունների կենտրոնի նիստերի դահլիճում: Լրատվամիջոցների տվյալներով` միջոցառմանը մասնակցել են խորհրդարանի անդամներ, նախարարությունների և այլ գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, գիտնականներ, լրագրողներ:
Նույն օրը գիրքը ներկայացվել է նաև երկրի արտաքին գործերի նախարարության Միջազգային հարաբերությունների ինստիտուտում:
Գրքի հրատարակման հետ կապված միջոցառում է կազմակերպվել նաև մայրաքաղաքի Գյուղատնտեսական համալիրի նիստերի դահլիճում:
Սեպտեմբերի 18-ին հայտարարություն է տարածվել երկրում ալաբայների բուծման կենտրոնի հիմնադրման մասին:


















































Թուրքմենստանի նախագահը կրակել է գնդացիրից
Թուրքմենստանի նախագահն արձակուրդի ընթացքում ձկնորսությամբ է զբաղվել և իր որսած ձուկը նվիրել մանկատանը
Թուրքմենստանում նախագահը հեռացրել է ՆԳ նախարարին աշխատանքից հետ խորհրդակցության ժամանակ
Թուրքմենստանի նախագահը գիրք է հրատարակել ալաբայ շների մասին
Թուրքմենստանի նախագահը ցանկություն է հայտնել գնելու իրեն ցուցադրած ռուսական Aurus մեքենան
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից