Մեգան Մարքլը ցանկանում է տանը ծննդաբերել
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի կինը՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը, որը պատրաստվում է լույս աշխարհ բերել իր առաջնեկին, մտադիր է հիվանդանոցի փոխարեն տանը ծննդաբերել:
Ինչպես նշում է Daily Mail-ը, այսպիսով՝ 37-ամյա դերասանուհին ցանկանում է հետևել թագուհի Էլիզաբեթ 2-րդի օրինակին, որն իր 4 ծննդաբերությունն էլ տանն է անցկացրել:
Միևնույն ժամանակ քաջատեղյակ աղբյուրը մանրամասնել է, որ Հարին և Մեգանը չեն բացառում հիվանդանոցի տարբերակը՝ հաշվի առնելով ծննդկանի տարիքն ու դրա հետ կապված հավանական բարդությունների առաջացման վտանգները:
Դքսուհու մոտ ընկերուհիներից մեկն իր հերթին հավելել է, որ Մարքլն ամեն օր յոգայով է զբաղվում, հրաշալի առողջական վիճակում է և ռիսկային ծննդաբերություն ունենալու համար որևէ պատճառ չի տեսնում:
«Նա ավելի շատ հակված է տան պայմաններում ծննդաբերությանը»,-ասել է աղբյուրը:


















































Արքայազն Չարլզը դադարել է ֆինանսավորել Հարիին ու Մեգան Մարքլին
Բրիտանական թագավորական ընտանիքի կայքից ջնջվել են Մեգան Մարքլի, արքայազններ Հայրիի եւ Էնդրյուի հաշիվները
Բացահայտվել է, թե ով է արքայական ընտանիքի ամենագեղեցիկ կինը
Հարին և Մեգանը վերադառնում են Մեծ Բրիտանիա
Արքայազն Ֆիլիպը կորոնավիրուսի պատճառով ծննդյան 99-ամյակին խուսափել է մեծ խնջույքից, հրավառությունից
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում