«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Երևանի ամենահին գործող կինոթատրոններից մեկը՝ «Նաիրին», վերանորոգել է իր գլխավոր մուտքը։ Այս առիթով օգոստոսի 7-ին, ժամը 19:30-ին, կինոթատրոնում տեղի կունենա տոնական բացման արարողություն։ Միջոցառումը կսկսվի կարմիր գորգով և հանդիսավոր ընդունելությամբ, որին կմասնակցեն պետական կառույցների ներկայացուցիչներ, արվեստագետներ, դերասաններ, ռեժիսորներ, լրագրողներ և հանրային հայտնի դեմքեր։
Երեկոյի ընթացքում ներկաները կտեսնեն բացառիկ նկարներ «Նաիրիի» արխիվից, որոնք պատմում են կինոթատրոնի հարուստ անցյալի և մշակութային մեծ դերի մասին։ Իսկ արարողության խորհրդանշական ավարտը կլինի «Երկիր Նաիրի» ֆիլմի հատուկ ցուցադրությունը։ Ֆիլմի ընտրությունը պատահական չէ. այն գաղափարապես կապում է կինոթատրոնի անվանումը, մեր ազգային հիշողությունն ու «Նաիրիի» նոր մեկնարկը՝ ստեղծելով անցյալի ու ապագայի կապը։
Այս միջոցառման նպատակն է ոչ միայն ցույց տալ թարմացված մուտքը, այլև ևս մեկ անգամ ընդգծել «Նաիրիի» կարևորությունը՝ որպես մշակութային կյանքի և հանրային հանդիպումների սիրված հարթակ։ Կինոթատրոնը շարունակում է իր աշխատանքը՝ հանդիսատեսին առաջարկելով որակյալ ֆիլմեր, ժամանակակից տեխնիկական լուծումներ և նոր նախագծեր՝ միաժամանակ պահպանելով իր պատմական ու մշակութային ժառանգությունը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից