Կարող է մեզ հայհոյում է. թուրք ազգայնականները դեմ եղել Կարո Փայլանի հայերեն ելույթին (տեսանյութ)
Թուրքիայում խորհրդարանում հայ պատգամավոր Կարո Փայլանը մայրենի լեզվի միջազգային օրվա առթիվ հայերեն ելույթով է հանդես եկել։
Թուրքական Gazeteduvar կայքի փոխանցմամբ՝ Կարո Փայլանը խորհրդարանում նշել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ–ն իր մայրենի լեզուն՝ արեւմտահայերենը ներառել է վերացման վտանգի տակ գտնվող լեզուների շարքում։ «Մայրենին խաղաղություն է, մայրենին արդարություն է, մայրենին հավասարություն է, մայրենին ինքնություն է։ Զարգացրու մայրենին, համառորեն մեր մայրենիով պիտի խոսենք։ Պիտի խոսենք հայերեն, քրդերեն, արաբերեն ու համշեներեն»,–հայերենով ասել է Փայլանը՝ թուրքերենով խորհրդարանի նախագահից պահանջելով միջոցներ ձեռնարկել պահպանելու Թուրքիայի ազգային փոքրամասնությունների մայրենի լեզուն։
Թուրքական «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավորներ բողոքել են Կարո Փայլանի հայերենով ելույթի դեմ՝ պնդելով, թե իրենք չեն հասկանում, եւ կարող է Փայլանը իրենց հայհոյում է։


















































Թուրքիայում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիա–Հունաստան սահմանին զինված բախում է տեղի ունեցել
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել
Թուրքիայում 5․8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ կա 1 զnh և 69 տուժած
Զբոսաշրջիկները չեղարկում են դեպի Թուրքիա տուրերը՝ հնարավոր երկրաշարժերի պատճառով
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...