Թուրքիայում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Մարտի 13-ի վաղ առավոտյան Թուրքիայի կենտրոնական հատվածում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները՝ հղում անելով Թուրքիայի Արտակարգ իրավիճակների և աղետների կառավարման վարչությանը (AFAD)։
Տեղեկությունների համաձայն՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Թոքաթ նահանգի Նիքսար քաղաքում։ Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտավորապես ժամը 03:35-ին։ Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժի օջախը գտնվել է մոտ 6,4 կիլոմետր խորության վրա։ Ցնցումները զգացվել են նաև հարակից մի շարք նահանգներում, ինչի հետևանքով բնակիչների մի մասը լքել է տները և դուրս եկել փողոցներ։
Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։
Թուրքիան գտնվում է ակտիվ սեյսմիկ գոտում, ինչի պատճառով երկրում հաճախ են գրանցվում տարբեր ուժգնության երկրաշարժեր։


















































Թուրքիա–Հունաստան սահմանին զինված բախում է տեղի ունեցել
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել
Թուրքիայում 5․8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ կա 1 զnh և 69 տուժած
Զբոսաշրջիկները չեղարկում են դեպի Թուրքիա տուրերը՝ հնարավոր երկրաշարժերի պատճառով
Անկարան ուշադիր հետևում է Ուկրաինայի բանակցություններին
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից