Մեգան Մարքլը կարող է կրկին հայտնվել «Suits» հեռուստասերիալում
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի կինը՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը, թագավորական ընտանիքի անդամ դառնալու համար ստիպված է եղել հրաժեշտ տալ դերասանուհու իր կարիերային, որը 37-ամյա Մեգանին հռչակ էր բերել, սակայն նա կարող է նորից ֆիլմում նկարահանվելու հնարավորություն ստանալ, գրում է Daily Star-ը:
Հեռուստադիտողը Մեգան-դերասանուհուն հիշում է հատկապես «Suits» հեռուստասերիալում Ռեյչլ Զեյնի դերով: Վերջերս NBC հեռուստաընկերությունը, որը ցուցադրում է 2011-ից առ այսօր հեռարձակվող հեռուստասերիալը, հայտարարել է հեռուստասերիալի ևս մեկ՝ վերջին եթերաշրջանի թողարկման մասին:
Հեռուստաընկերության ներկայացուցիչները ցանկություն են հայտնել, որ Մեգան Մարքլը մասնակցի հեռուստասերիալի վերջին եթերաշրջանին: Նրանք հրաշալի հասկանում են, որ նման առաջարկը հակասում է թագավորական ընտանիքի կանոններին, այդ իսկ պատճառով պատրաստ են Սասեքսի դքսուհու՝ երկու րոպեով էկրանին երևալու դիմաց միլիոնավոր ֆունտեր վճարել: «Մենք հերցոգուհուն ընդամենը կես օրով կզբաղեցնենք»,- ասել է NBC-ի ներկայացուցիչը:
Լրատվամիջոցները նաև գրում են, որ հեռուստասերիալի հեղինակները ցանկանում են արքայազն Հարիի կնոջը նկարահանել ծննդաբերությունից առաջ. ըստ սյուժեի՝ նրա հերոսուհին նույնպես հղի կլինի: Իսկ ինչ վերաբերում է դքսուհու վարձատրությանը, այն կուղղվի բարեգործության:


















































Արքայազն Չարլզը դադարել է ֆինանսավորել Հարիին ու Մեգան Մարքլին
Բրիտանական թագավորական ընտանիքի կայքից ջնջվել են Մեգան Մարքլի, արքայազններ Հայրիի եւ Էնդրյուի հաշիվները
Բացահայտվել է, թե ով է արքայական ընտանիքի ամենագեղեցիկ կինը
Հարին և Մեգանը վերադառնում են Մեծ Բրիտանիա
Արքայազն Ֆիլիպը կորոնավիրուսի պատճառով ծննդյան 99-ամյակին խուսափել է մեծ խնջույքից, հրավառությունից
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում