Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը մասնակցել է Սանդրինգհեմի եկեղեցում սուրբծննդյան արարողությանը (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը Սանդրինգհեմի եկեղեցում մասնակցել է սուրբծննդյան արարողությանը, գրում է Daily Mail-ը:
Թագավորական ընտանիքի անդամները ոտքով գնացել են Սուրբ Մարիամ Մագդաղենացի եկեղեցի: Հարյուրավոր հավաքվածները նրանց բարեմաղթանքներ են հղել: Էլիզաբեթ Երկրորդ թագուհին եկեղեցի է ժամանել իր ծառայողական լիմուզինով:
Քեմբրիջի դքսուհի Քեյթը և Սասեքսի դքսուհի Մեգանը քայլել են կողք կողքի, ջերմ զրուցել և ժպիտներ փոխանակել, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ նրանց միջև լարվածության մասին լուրերը սոսկ բամբասանքներ են եղել, գրում է լրատվամիջոցը:
Արարողությանը ներկա չեն գտնվել Էդինբուրգի դուքս Ֆիլիպը և Քորնուելի դքսուհի Կամիլան:
Հիշեցնենք, որ ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, թե իբր Քեյթը Սուրբ Ծնունդն անց է կացնելու Բերքշիրում՝ իր ընտանիքի հետ, մինչդեռ արքայազն Հարին ու նրա կինը՝ Մեգանը, այն կտոնեն թագուհու հետ: Ավելի ուշ Քենսինգթոնյան պալատը հերքել էր այդ լուրերը:


















































Արքայազն Չարլզը դադարել է ֆինանսավորել Հարիին ու Մեգան Մարքլին
Բրիտանական թագավորական ընտանիքի կայքից ջնջվել են Մեգան Մարքլի, արքայազններ Հայրիի եւ Էնդրյուի հաշիվները
Բացահայտվել է, թե ով է արքայական ընտանիքի ամենագեղեցիկ կինը
Հարին և Մեգանը վերադառնում են Մեծ Բրիտանիա
Արքայազն Ֆիլիպը կորոնավիրուսի պատճառով ծննդյան 99-ամյակին խուսափել է մեծ խնջույքից, հրավառությունից
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում