Պզուկների առաջացման հարցում, հնարավոր է, մեղավորը ժառանգականությունն է
Գիտնականները կատարել են պզուկների հետ կապված աշխարհում առաջին գենետիկ հետազոտությունը։
Բրիտանացի գիտնականները ուսումնասիրել են 26 772 մարդու ԴՆԹ-ն։ Նրանցից 5 602-ը պզուկներ են ունեցել։ Փորձագետներին հաջողվել է զգալի գենետիկ տարբերություններ բացահայտել ակնե ունեցողների եւ հակառակը՝ մաքուր մաշկ ունեցողների միջեւ։
Հաջողվել է նաեւ պարզել, որ ժառանգական շատ համադրումներ, որոնք ազդում են մաշկի վրա, կապված են մազի ֆոլիկուլների առաջացման հետ։ Իսկ, ինչպես հայտնի է, ակնեն ճարպային գեղձերի եւ մազի ֆոլիկուլների հիվանդություն է։
Գիտնականները հուսով են, որ ստացված տեղեկատվությունը կօգնի պզուկների նոր արդյունավետ բուժում գտնել։ Դա շատ կարեւոր է, հաշվի առնելով այն, որ ակնեով տառապող պացիենտների 20 տոկոսի դեմքին, որպես հետեւանք, սպիեր են մնում։ Միաժամանակ, դեմքի պզուկները կարող են ընկճախտի եւ ինքնասպանության մասին մտքերի պատճառ դառնալ։
Հետազոտության արդյունքները տպագրվել են Nature Communications ամսագրում։


















































Ավստրալուհու ամբողջ մարմինը բծերով և կապտուկներով է պատվել AstraZeneca-ով պատվաստվելուց հետո (լուսանկարներ)
Քթի հատուկ սփրեյը կարող է վերացնել սոցիալական հեռավորության անհրաժեշտությունը
Վաղուց հայտնի հակաբիոտիկը կարող է արդյունավետ հակաքաղցկեղային զենք լինել
Ինչու է բարձրանում շաքարն արյան մեջ
Սպիտակուցային համեղ ըմպելիքներ, որոնք կօգնեն նիհարել
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում