Ավստրալուհու ամբողջ մարմինը բծերով և կապտուկներով է պատվել AstraZeneca-ով պատվաստվելուց հետո (լուսանկարներ)
Ավստրալիայի բնակչուհին կորոնավիրուսի դեմ պատվաստվել է բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության արտադրած դեղամիջոցով և կարճ ժամանակ անց հոսպիտալացվել մարմնի վրա առաջացած բծերի և կապտուկների պատճառով, գրում է Daily Mail-ը:
Նշվում է՝ 80-ամյա Մորին ԴեԲոյքի դուստրը նկատել է, որ մոր լեզվի վրա բծեր են հայտնվել, իսկ հետո դրանք սկսել են տարածվել ամբողջ մարմնով:
«Երբ նրան ինչ-որ մեկը դիպչում էր, մարմնի վրա անմիջապես հայտնվում էր հսկայական մուգ կապտուկ», - պատմել է կինը:
Դեբոյքի մոտ նկատվել է թրոմբոցիտների քանակի կտրուկ անկում, և նա հիվանդանոցում արյան երկու փոխներարկում է ստացել: Բժիշկները ենթադրում են, որ ստիպված կլինեն հեռացնել կնոջ փայծաղը: Ըստ բժիշկների՝ ավստրալացի կնոջ վիճակը, ամենայն հավանականությամբ, կապված է AstraZeneca պատվաստանյութի հետ:
Արդեն որոշվել է, որ նրան չի տրվի դեղամիջոցի երկրորդ չափաբաժինը: Ներկայում Արևմտյան Ավստրալիայի առողջապահության վարչությունն ուսումնասիրում էր իրավիճակը:


















































Քթի հատուկ սփրեյը կարող է վերացնել սոցիալական հեռավորության անհրաժեշտությունը
Վաղուց հայտնի հակաբիոտիկը կարող է արդյունավետ հակաքաղցկեղային զենք լինել
Ինչու է բարձրանում շաքարն արյան մեջ
Սպիտակուցային համեղ ըմպելիքներ, որոնք կօգնեն նիհարել
5 բանջարեղեն, որոնք նպաստում են նիհարելուն
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը