Գիտնականները ստեղծել են քաղցկեղը 10 րոպեում ախտորոշող ունիվերսալ թեստ. The Guardian
Գիտնականները ստեղծել են քաղցկեղի ախտորոշման ունիվերսալ թեստ, որն ընդամենը 10 րոպեում կարող է մարդու օրգանիզմում քաղցկեղային բջիջներ հայտնաբերել կամ հերքել դրանց առկայությունը:
Ինչպես նշում է The Guardian-ը, թեստը հիվանդության հետքերը գտնում է արյան մեջ:
Հատկանշական է, որ նորարարական միջոցը մատչելի է ու պարզ կիրառման հարցում: Եթե դրա գույնը փոխվում է, ապա տվյալ անձի օրգանիզմում առկա են քաղցկեղային բջիջներ:
Այնուհանդերձ՝ թեստը չի հստակեցնում ախտահարված օրգանը կամ քաղցկեղի տեսակն ու աստիճանը:
Քուինսլենդի համալսարանի հետազոտող Լաուրա Կարասկոսան նշել է, որ թեստի առավելությունը դրա մատչելիությունն ու կիրառման պարզ տեխնիկան են:
Մասնագետի խոսքով՝ թեստը 90% ճշգրտությամբ ախտորոշում է հիվանդությունը, նույնիսկ եթե այն սկզբնական փուլում է:
«Սա նշանակում է՝ թեստը կարող է ախտորոշել քաղցկեղի 100 դեպքից 90-ը: Թեև այն չի կարող ցույց տալ ուռուցքի գտնվելու վայրը կամ չափսը, սակայն կտա առաջնային կարևորության հարցի պատասխանը՝ տվյալ անձի մոտ քաղցկեղ կա՞, թե՞ ոչ»,-նշել է ավստրալուհին:


















































Ավստրալուհու ամբողջ մարմինը բծերով և կապտուկներով է պատվել AstraZeneca-ով պատվաստվելուց հետո (լուսանկարներ)
Քթի հատուկ սփրեյը կարող է վերացնել սոցիալական հեռավորության անհրաժեշտությունը
Վաղուց հայտնի հակաբիոտիկը կարող է արդյունավետ հակաքաղցկեղային զենք լինել
Ինչու է բարձրանում շաքարն արյան մեջ
Սպիտակուցային համեղ ըմպելիքներ, որոնք կօգնեն նիհարել
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում