Կանաչ թեյն օգտակար է ոսկորների համար
Կանաչ թեյի ամենօրյա օգտագործումը բարձրացնում է ոսկորների խտությունը եւ նվազեցնում կոտրվածքների ռիսկը, հատկապես կանանց մոտ: Xinhua-ն հաղորդում է, որ համապատասխան հետազոտությունն անցկացվել է Հասարակական առողջապահության դպրոցի մասնագետների ջանքերով՝ Պեկինի համալսարնի համագործակցությամբ:
Ընդհանուր առմամբ հետազոտությանը ներգրավվել է Չինաստանի ավելի քան 450 հազար բնակիչ: Նրանց մոտ, ովքեր ավելի քան 30 տարի թեյ են խմել, կոտրվածքների փոքր հավանականություն է նկատվել:
Այսպես, եթե համեմատություն անցկացնենք նրանց հետ, ովքեր թեյ չեն խմում, ապա այս ըմպելիքի 30 տարվա ստաժ ունեցողների մոտ ազդրի կոտրվածքի ռիսկը 20-30 տոկոսով ցածր է:
Հատկանշական է, որ ավելի վաղ հետազոտություններում հայտնաբերվել է թեյ խմելու եւ մենոպաուզայի ժամանակ կանանց ոսկորների ամրության միջեւ կապը:
Մասնագետները նշում են, որ թեյը կարող է ազդել ոչ միայն ոսկրերի ամրության վրա, այլեւ բարելավել կոնցենտրացիայի աստիճանը:


















































Ավստրալուհու ամբողջ մարմինը բծերով և կապտուկներով է պատվել AstraZeneca-ով պատվաստվելուց հետո (լուսանկարներ)
Քթի հատուկ սփրեյը կարող է վերացնել սոցիալական հեռավորության անհրաժեշտությունը
Վաղուց հայտնի հակաբիոտիկը կարող է արդյունավետ հակաքաղցկեղային զենք լինել
Ինչու է բարձրանում շաքարն արյան մեջ
Սպիտակուցային համեղ ըմպելիքներ, որոնք կօգնեն նիհարել
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում