Ինչպես են գիրիպի վիրուսները վարակում մարդկանց
Griffith Institute for Glycomics-ից (Ավստրալիա) եւ University of Hong Kong-ից (Հոնկոնգ) գիտնականները լույս են սփռել այն երեւույթի վրա, թե գիրիպի վիրուսները մարդկանց ինչ կերպ են վարակում: Այս հայտնագործությունը կարող է օգնել այդ հիվանդության կանխարգելման եւ բուժման նոր մեթոդների մշակմանը:
Պարզվում է շնչուղիներում շաքարի հատուկ մոլեկուլները (սիալիլացված Օ-գլիկաններ) կարող են առանցքային ռեցեպտորներ լինել գրիպի վիրուսի, այդ թվում՝ թռչնի գրիպի նման բարձր ախտածնություն ունեցող շտամների համար: Գրիպի վիրուսի կառուցվածքում մասնագետների ուշադրությունն է գրավել հեմագլյուտինին սպիտակուցը, որը հրաշալի միանում է այս ռեցեպտորներին, փոխանցում է Xinhua-ն:
Այս հետազոտությունները նոր հնարավորություններ են բացում հակագրիպային դեղամիջոցների մշակման համար: Օրինակ՝ կարելի է նոր մոլեկուլներ ստեղծել, որոնք նմանակում են սիալիլացված Օ-գլիկանները եւ արգելափակում են այս մոլեկուլների հետ վիրուսիների միավորումը: Սա թույլ կտա վիրուսի «ուշադրությունը փոխարկել», իսկ վերջնարդյունքում վարակումը կանխել: Ավելին՝ նման մոտեցման շնորհիվ տեսականորեն հնարավոր է գրիպի ցանկացած շտամի դեմ ունիվերսալ միջոց ստանալ:


















































Ավստրալուհու ամբողջ մարմինը բծերով և կապտուկներով է պատվել AstraZeneca-ով պատվաստվելուց հետո (լուսանկարներ)
Քթի հատուկ սփրեյը կարող է վերացնել սոցիալական հեռավորության անհրաժեշտությունը
Վաղուց հայտնի հակաբիոտիկը կարող է արդյունավետ հակաքաղցկեղային զենք լինել
Ինչու է բարձրանում շաքարն արյան մեջ
Սպիտակուցային համեղ ըմպելիքներ, որոնք կօգնեն նիհարել
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում