Միրգ, որը կարող է իջեցնել արյան մեջ շաքարի մակարդակը
Սերկեևիլն ամենաօգտակար մրգերից է, այն հարուստ է վիտամիններով և օրգանիզմին անհրաժեշտ այլ սննդարար նյութերով: Med2.ru-ն ներկայացրել է մի քանի փաստ՝ ինչու է հարկավոր սերկևիլը սննդակարգ ներառել:
Սերկևիլը հարուստ է թթուներով, պեկտինով, երկաթով, կալիումով, ֆոսֆորով, կալցիումով, A, B, C, E, PP վիտամիններով: Ժողովրդական բժշկությունը սերկևիլն օգտագործում է ջերմիջեցող միջոցների օգտագործման համար: Սերկևելի մուրաբան կարող է օգնել կարգավորել նյութափոխանակության համակարգի աշխատանքը: Արյունահոսությունը դադարեցնելու համար խորհուրդ է տրվում սերկևիլի կորիզներով թուրմ օգտագործել:
Ժողովրդական բժշկությունն օգտագործում է նաև սերկևիլի տերևները: Դրանցով պատրաստված թուրմը կարող է արդյունավետորեն իջեցնել արյան մեջ շաքարի մակարդակը: Սերկևիլի հյութը ևս օգտակար է, քանի որ կարող է հականեխիչ ազդեցություն ունենալ: Այն խորհուրդ է տրվում նաև վերին շնչուղիների հիվանդություններով տառապող անձանց:
Սերկևիլը նյութեր է պարունակում, որոնք կօգնեն օրգանիզմից դուրս բերել տոքսինները, մաքրել աղիները, խորչընդոտել նյութափոխանակության համակարգի բորբոքային հիվանդությունների զարգացմանը: Բացի այդ՝ սերկևիլի կալորիականությունը ցածր է:
Սերկևիլն օգնում է պայքարել նաև մտավոր լարվածության, սթրեսի դեմ, նպաստում է տրամադրության բարձրացմանը:
Սերկևիլի հյութը հաճախ օգտագործվում է նաև կոսմետոլոգիայում՝ բշտիկներից ազատվելու նպատակով:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը


















































Ավստրալուհու ամբողջ մարմինը բծերով և կապտուկներով է պատվել AstraZeneca-ով պատվաստվելուց հետո (լուսանկարներ)
Քթի հատուկ սփրեյը կարող է վերացնել սոցիալական հեռավորության անհրաժեշտությունը
Վաղուց հայտնի հակաբիոտիկը կարող է արդյունավետ հակաքաղցկեղային զենք լինել
Ինչու է բարձրանում շաքարն արյան մեջ
Սպիտակուցային համեղ ըմպելիքներ, որոնք կօգնեն նիհարել
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում