Բացահայտվել է քնատության նոր վտանգը
ԱՄՆ-ի Ռաթհերի համալսարանի գիտնականները ցույց են տվել, որ երեխաների մոտ քնի անբավարար տեւողությունը նպաստում է սնվելու անառողջ սովորությունների ձեւավորմանը, ճարպակալմանը եւ նստակյաց կենսակերպին: Այդ մասին հաղորդվում է MedicalXpress-ի մամուլի տեղեկագրում:
Հետազոտությանը մասնակցել է 8-ից մինչեւ 17 տարեկան ավելի քան 177 հազար երեխա: էլեկտրոնային անկետավորման օգնությամբ մասնագետները գնահատել են կամավորների սնվելու սովորությունները, աշխատանքային եւ հանգստյան օրերին քնի տեւողությունը, ֆիզիկական ակտիվության աստիճանը: Անբավարար քնի դեպքում մինչեւ 12 տարեկան երեխաները քնել են օրական ինը ժամից պակաս, 12-ից բարձր տարիքի դեռահասները՝ օրական ութ ժամից պակաս:
Բոլոր հացվածների 40 տոկոսը քնելուն ավելի քիչ ժամանակ է հատկացրել, քան հանձնարարել էին բժիշկները: Արդյունքները ցույց տվեցին, որ քնի անբավարար տեւողությունը նպաստում է այնպիսի սովորությունների ձեւավորմանը, ինչպիսիք են նախաճաշը բաց թողնելը, ֆասթֆուդի ու քաղցրեղենի օգտագործումը: Նաեւ քնատությունը նպաստում է օրվա ընթացքում ֆիզիկական ակտիվության նվազմանը: Բոլոր այս գործոնները բերում են ավելորդ քաշի հայտնվելուն եւ ճարպակալման զարգացմանը:


















































Ավստրալուհու ամբողջ մարմինը բծերով և կապտուկներով է պատվել AstraZeneca-ով պատվաստվելուց հետո (լուսանկարներ)
Քթի հատուկ սփրեյը կարող է վերացնել սոցիալական հեռավորության անհրաժեշտությունը
Վաղուց հայտնի հակաբիոտիկը կարող է արդյունավետ հակաքաղցկեղային զենք լինել
Ինչու է բարձրանում շաքարն արյան մեջ
Սպիտակուցային համեղ ըմպելիքներ, որոնք կօգնեն նիհարել
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում