Շերն իր աջակցությունն է հայտնել Հայոց ցեղասպանության մասին «Խոստում» ֆիլմին
Հայոց ցեղասպանության մասին «Խոստում» ֆիլմի (ռեժիսոր՝ Թերի Ջորջ, գլխավոր դերակատարներ՝ Օսկար Այզեք, օսկարակիր Քրիստիան Բեյլ, Շարլոտ Լե Բոն, Շոհրե Աղդաշլու, Անժելա Սարաֆայան) պրոդյուսերներից Էրիկ Էսրաիլյանը Instagram-ի էջում տեղեկացրել էր, որ կինոսերները Թերի Ջորջի նոր աշխատանքը գնահատելու հնարավորություն կունենան 2017-ի ապրիլի 21-ից: Սակայն մինչ նախանշված պրեմիերան, ֆիլմի անձնակազմը չի դադարում լսել բազմաթիվ ոգեշնչող խոսքեր:
Ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանն Instagam-ում ցուցադրել է լուսանկար, որում հայազգի աշխարհահռչակ երգչուհի Շերը գրառում է կատարել ֆիլմի վերաբերյալ.
Публикация от Eric Esrailian (@esrailian) Фев 24 2017 в 8:47 PST
«Պատմություն. Հայոց ցեղասպանություն՝ Թուրքերի կողմից: Մեր նախապապերը փախել են Թուրքիայից ՝ ՀԱԶԻՎ կենդանի մնալով»,- գրել է երգչուհին:
Անդրադառնալով գրառմանը պրոդյուսերը շնորհակալություն է հայտնել համաշխարհային աստղին՝ աջակցության եւ ճշմարտությունը չթաքցնելու համար.
«Շնորհակալ ենք մեր հիասքանչ ընկերոջը մեզ աջակցելու եւ ճշմարտությունն ասելու համար»,-մեկնաբանել է Էսրաիլյանը:
Նշենք, որ օրեր առաջ The Elton John AIDS Foundation EJAF-ը նշել էր, որ (Էլթոն Ջոնի եւ Դեւիդ Ֆերնիշի գլխավորությամբ) Հոլիվուդում կազմակերպելու է «Խոստում» ֆիլմի դիտումը: Լեգենդար երգիչը պաշտոնական հայտարարություն էր արել՝ ավելացնելով ավելացնելով #KeepThePromise հեշթեգը:


















































Ջորջ Քլունին՝ «Խոստումը» ֆիլմի լոնդոնյան պրեմիերային
Էլթոն Ջոնը կկազմակերպի հայերի Ցեղասպանության մասին պատմող ֆիլմի ցուցադրությունը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում