Էլթոն Ջոնը կկազմակերպի հայերի Ցեղասպանության մասին պատմող ֆիլմի ցուցադրությունը
Փետրվարի 26-ին, Հոլիվուդում, աշխարհահռչակ երգիչ եւ երաժիշտ Էլթոն Ջոնը իր՝ ԶԻԱՀ–ի դեմ համաշխարհային պայքար մղող «Elton John AIDS Foundation» հիմնադրամի 25-րդ ամենամյա երեկոյի ժամանակ կկազմակերպի հայերի Ցեղասպանության մասին պատմող՝ «Խոստում» ֆիլմի ցուցադրությունը։

Երեկոյի մասնակիցներին ֆիլմը կներկայացնեն անձամբ Էլթոն Ջոնը եւ կանադացի կինոռեժիսոր Դեվիդ Ֆերնիշը։
«Մանուկյան ընտանիքի եւ Կալիֆորնիայի համալսարանից պրոդյուսեր Էրիկ Էսրայիլյանի հետ ընկերությունը ինձ եւ Դավիթին հնարավորություն ընձեռեց շատ բան իմանալ հայերի Ցեղասպանության մասին։ Ֆիլմի թեման՝ #KeepThePromise կարելի է մեկնաբանել որպես՝ ինչպես պահել խոստումը՝ հիշել եւ ուսումնասիրել անցյալի սարսափները, կամ՝ ինչպես պահել խոստումը՝ վերջ տալ ՁԻԱՀ–ին»,– ասել է ֆոնդի հիմնադիր Էլթոն Ջոնը։
Երգիչը նաեւ նշել է, որ ինքը մտադիր է իրազեկել մարդկանց «այս ուժեղ ֆիլմի մասին, որը պատմելով մի դասական պատմություն՝ ոգեշնչում է մարդկանց գործել այսօր»։
Քըրք Քրքորյանի միջոցներով ստեղծված «Խոստում» (The Promise) ֆիլմը` հայերի Ցեղասպանության մասին պատմող առաջին հոլիվուդյան ֆիլմն է։ Ֆիլմի ռեժիսորը օսկարակիր Թերի Ջորջն է, գլխավոր դերերում հանդես են եկել Քրիստիան Բեյլը, Օսկար Իսահակը եւ Շառլոտա Լե Բոնը։ «Խոստումը» մեծ էկրաններին կհայտնվի արդեն 2017թվականի ապրիլի 28-ին։


















































Ջորջ Քլունին՝ «Խոստումը» ֆիլմի լոնդոնյան պրեմիերային
Շերն իր աջակցությունն է հայտնել Հայոց ցեղասպանության մասին «Խոստում» ֆիլմին
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում