Gibraltar Masters Open. Լեւոն Արոնյանը հաղթեց 28 քայլում
Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը (2797) Ջիբրալթարում ընթացող Gibraltar Masters մրցաշարի երկրորդ տուրում սպիտակներով մրցել է հնդիկ Շարմա Հեմանտի (2348) հետ եւ առավելության է հասել 28 քայլում:
Հիշեցնենք, որ այս մրցաշարում ամենաբարձր վարկանիշն ունեցող Արոնյանն առաջին տուրում սեւերով անսպասելի ոչ ոքի էր խաղացել կանանց գրոսմայստեր, հունգարացի Անիտա Գարայի (2350) հետ: Պարտիան ավարտվել էր 42-րդ քայլում:
Շվեյցարական մրցակարգով (10 տուր) անցկացվող մրցաշարին մասնակցում են 50 երկրների 274 շախմատիստներ, այդ թվում՝ 92 գրոսմայստեր:
Մրցաշարի հաղթողը կստանա 25 հազար ֆունտ ստերլինգ, երկրորդ մրցանակակիրը՝ 20 հազար, իսկ բրոնզե մեդալակիրը՝ 15 հազար:


















































Արոնյանը հաղթեց Մամեդյարովին
Արոնյանի խոսուն ոչ-ոքին
Արոնյանը որոշեց օգնել Կարուանային եւ Կարյակինին
Արոնյանը ոչ ոքի խաղաց Մամեդյարովի հետ
Լեւոն Արոնյանը՝ շախմատի հավակնորդների մրցաշարի թիվ 1 ֆավորիտ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ