Լեւոն Արոնյանը՝ շախմատի հավակնորդների մրցաշարի թիվ 1 ֆավորիտ
Իսպանիայում ավարտված ՖԻԴԵ-ի «Գրան պրիի» խաղարկությունից հետո հայտնի դարձան շախմատի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի բոլոր մասնակիցները:
2018 թվականին աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ շախմատային թագը վիճարկելու իրավունք ստանալու համար 8 հավակնորդները մարտի 10-28-ը Բեռլինում կպայքարեն հաղթողի կոչման համար:
Լեւոն Արոնյանից բացի, որը հաղթել է շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում, հավակնորդների մրցաշարում հանդես կգան նաեւ ռուսաստանցիներ Սերգեյ Կարյակինը (որպես աշխարհի փոխչեմպիոն), Վլադիմիր Կրամնիկը (ՖԻԴԵ-ի թեկնածու), Ալեքսանդր Գրիշչուկը («Գրան պրիի» 2-րդ մրցանակակիր), չինացի Դին Լիժենը (աշխարհի գավաթի եզրափակիչի մասնակից), ամերիկացիներ Ուեսլի Սոն, Ֆաբիանո Կարուանան (ՖԻԴԵ-ի աղյուսակում բարձր վարկանիշ ունեցող շախմատիստներ) եւ ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովը («Գրան պրիի» հաղթող): Նրանք երկու շրջանով կվիճարկեն շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղի միակ ուղեգիրը:
Ըստ նախնական տվյալների, հավակնորդների մրցաշարի ֆավորիտ է համարվում Լեւոն Արոնյանը, որը ներկայումս երկրորդն է ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում, բացի այդ իր առաջիկա մրցակիցների հետ անցկացրած դասական պարտիաներում բոլորից շատ միավոր է վաստակել՝ 86,0: Այս ցուցանիշով երկրորդ տեղում է Սերգեյ Կարյակինը՝ 65,5 միավոր, երրորդ՝ Ֆաբիանո Կարուանան՝ 60,5:
Հավելենք, որ Լեւոն Արոնյանը 7 մրցակիցներից 5-ի նկատմամբ դրական հաշվեկշիռ ունի: Մեր շախմատիստը բացասական արդյունք ունի Վլադիմիր Կրամնիկի (17,5:20,5) եւ Դին Լիժենի (4:7) հետ անցկացրած պարտիաներում:


















































Արոնյանը հաղթեց Մամեդյարովին
Արոնյանի խոսուն ոչ-ոքին
Արոնյանը որոշեց օգնել Կարուանային եւ Կարյակինին
Արոնյանը ոչ ոքի խաղաց Մամեդյարովի հետ
Gibraltar Masters Open. Լեւոն Արոնյանը հաղթեց 28 քայլում
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ