«Ամերիկացի բանակցողների առաջարկները անցնում են շրջանցիկ դիվանագիտական ճանապարհով, հաճախ իրանական կողմից սուրհանդակների մասնակցությամբ՝ Մոջթաբա Խամենեիի գտնվելու վայրը թաքցնելու նպատակով»,- փոխանցում է գործակալությունը։
Աղբյուրների խոսքով՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև շփումը ավելի քիչ է հիշեցնում բանակցություններ, քան ծանրաբեռնող գործընթաց, որի շրջանակում հաղորդագրությունների փոխանակումը կարող է տևել մի քանի օր։
«Իրանում պատերազմի ընթացքում անկայուն ինտերնետ կապը բարդացրել է գործը. երբեմն WhatsApp-ով հաղորդագրությունների առաքումը տևում էր մինչև 48 ժամ»,- նշում է Bloomberg-ը։
Աղբյուրների տեղեկություններով՝ մինչև սուրհանդակներին փոխանցվելը Վաշինգտոնի հաղորդագրությունները անցնում են պակիստանցի պաշտոնյաների միջոցով, որոնք դրանք փոխանցում են Թեհրան հեռախոսով և անձնական այցերի ընթացքում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյայի կարծիքով՝ նույնիսկ եթե ԱՄՆ-ն համաձայնվեր Իրանի բոլոր պահանջներին, համաձայնագրի ստորագրումը կտևեր հինգ օր։
Գործակալության զրուցակիցների խոսքով՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը ուղիղ կապի ալիք է պահպանում Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ, որից ԱՄՆ-ն հաճախ է օգտվել։
Բացի այդ, Bloomberg-ի տվյալներով՝ ԱՄԷ-ն որոշել է հակամարտության սկզբից ի վեր անցկացնել Իրանի ներկայացուցիչների հետ առաջին անձնական հանդիպումը, այդ թվում բանակցությունների դանդաղ ընթացքից դժգոհության պատճառով։
Հինգշաբթի Bloomberg-ը փոխանցել էր, որ ԱՄԷ-ի և Իրանի ազգային անվտանգության մարմինների պաշտոնյաները այս շաբաթ անցկացրել են Իրանի դեմ ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջին անձնական հանդիպումը՝ կողմերի միջև լարվածությունը նվազեցնելու համար։
ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումից, ինչպես նաև երկրի ղեկավարության դեմ դիվերսիաների շարքից հետո Իրանի իշխանությունները անվտանգության նկատառումներով սահմանափակել են օտարերկրյա կայքերի և մեսենջերների հասանելիությունը։ Ինչպես ավելի վաղ հաղորդել էր գործակալության թղթակիցը, երեքշաբթի Թեհրանում միջազգային ինտերնետի հասանելիությունը մասամբ վերականգնվել էր։


















































ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայող
Դոհայում ավարտվել են ԱՄՆ-ի և Իրանի միջնորդավորված բանակցությունները
Շվեյցարիայի ԱԳՆ-ն հաստատեց. իրանա-ամերիկյան բանակցությունները չեղարկվել են
Իրանի խորհրդարանի նախագահը ԱՄՆ-ին խոստացել է «կործանարար պատասխան»՝ հուշագրի պայմանները խախտելու դեպքում
ԱՄՆ-ն մտադիր չէ ներդրումներ կատարել Իրանի տնտեսությունում
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից