Դոհայում ավարտվել են ԱՄՆ-ի և Իրանի միջնորդավորված բանակցությունները
«Կատարցի և պակիստանցի միջնորդներն այսօր Դոհայում առանձին հանդիպումներ են ունեցել ԱՄՆ-ի և Իրանի բանակցողների հետ, և դրական առաջընթաց է գրանցվել Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի հետ կապված հարցերի շուրջ՝ հիմնվելով Լյուցեռնի գագաթնաժողովի արդյունքների վրա», - գրել է նա էլեկտրոնային նամակում։
Կատարի արտաքին գործերի նախարարության խոսնակը հավելել է, որ կողմերը համաձայնել են շարունակել երկխոսությունը։ «Հաջորդ հանդիպումը կնշանակվի հնարավորինս շուտ՝ Իրանի նախկին գերագույն առաջնորդի մահվան հետ կապված սգո միջոցառումների ավարտից հետո», - հայտարարել է ալ-Անսարին։
Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին իրանական պետական լրատվամիջոցների հետ զրույցում ասել է, որ Կատարի և Պակիստանի միջնորդների հետ երկու փուլով հանդիպումներ են անցկացրել։
Առաջին հանդիպումը տեղի է ունեցել Վերահսկման և իրականացման աշխատանքային խմբի շրջանակում, որն ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագրով ստեղծված չորս մարմիններից մեկն է։ IRIB պետական հեռարձակողի փոխանցմամբ՝ իրանական պատվիրակությունը հանդիպման ընթացքում բարձրացրել է «ԱՄՆ-ի կողմից հուշագրի 1-ին հոդվածով ստանձնած պարտավորությունների խախտման» հարցը։ Նշված հոդվածը նախատեսում է ռազմական գործողությունների դադարեցում բոլոր ճակատներում։ Կողմերը նաև քննարկել են «տարածաշրջանում ռազմական տեխնիկայի և ուժերի ամրապնդման ուղղությամբ ԱՄՆ-ի գործողությունների մասին հրապարակումները, ինչպես նաև ամերիկացի պաշտոնյաների կողմից արվող սպառնալից հայտարարությունները»։
Հանդիպման ընթացքում որոշում է կայացվել մեկ օրվա ընթացքում ստեղծել անհապաղ հաղորդակցության խողովակ, ինչպես նաև պաշտոնապես փաստաթղթավորել փոխըմբռնման հուշագրի թերությունները, որպեսզի հետագայում հնարավոր լինի դրանք քննարկել և լուծել։
Երկրորդ հանդիպումը, որին մասնակցել են Կատարի պաշտոնյաները և երկրի կենտրոնական բանկի ներկայացուցիչները, նվիրված է եղել Իրանի սառեցված շուրջ 6 միլիարդ դոլարի միջոցների ազատման հարցին։ Ղարիբաբադիի խոսքով՝ բանակցությունների ընթացքում քննարկվել են այդ 6 միլիարդ դոլարի մի մասի օգտագործման հետ կապված հարցեր, և ձեռք է բերվել համաձայնություն, որ Իրանը միջոցները կօգտագործի իր «հայտարարված կարիքներին» համապատասխան ապրանքներ ձեռք բերելու նպատակով։


















































ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայող
Շվեյցարիայի ԱԳՆ-ն հաստատեց. իրանա-ամերիկյան բանակցությունները չեղարկվել են
Իրանի խորհրդարանի նախագահը ԱՄՆ-ին խոստացել է «կործանարար պատասխան»՝ հուշագրի պայմանները խախտելու դեպքում
ԱՄՆ-ն մտադիր չէ ներդրումներ կատարել Իրանի տնտեսությունում
Թրամփը և Փեզեշքիանը ստորագրել են հրադադարի մասին փոխըմբռնման հուշագիրը
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից