Իրանական ուժերը «սպասում են» ԱՄՆ-ի ցամաքային ներխուժմանը․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ երկրի զինված ուժերը «սպասում են» ամերիկյան զորքերին՝ մեղադրելով ԱՄՆ-ին գաղտնի ցամաքային ներխուժում նախապատրաստելու մեջ՝ միաժամանակ բանակցությունների մասին խոսելու պայմաններում, գրում է BBC-ին։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը փորձում է դիվանագիտական ճանապարհով հասնել այն նպատակներին, որոնք չի կարողացել իրականացնել ռազմական գործողությունների ընթացքում։ Ղալիբաֆը շեշտել է, որ Իրանի զինվորները պատրաստ են դիմակայել ցանկացած ցամաքային գործողության և «պատժել» տարածաշրջանում ԱՄՆ դաշնակիցներին։ Խոսնակը նաև ընդգծել է, որ Իրանը չի ընդունի որևէ պարտադրանք կամ «նվաստացում», և երկրի դիրքորոշումը մնում է կոշտ՝ նույնիսկ բանակցությունների հնարավորության պարագայում։
Այս հայտարարությունները հնչում են Իրանի և Իսրայելի միջև լարվածության խորացման, ինչպես նաև ԱՄՆ-ի ներգրավվածության ֆոնին։ Պակիստանում այսօր քննարկումներ են ընթանում Թուրքիայի, Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարների միջև՝ պատերազմի լարվածությունը թուլացնելու նպատակով։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ կենտրոնական հրամանատարության տվյալներով՝ Մերձավոր Արևելք է ժամանել USS Tripoli-ն, որը տեղափոխում է 3500 ամերիկացի զինծառայողի, մինչ Պենտագոնը կշռադատում է իր հաջորդ քայլերը։


















































ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայող
Դոհայում ավարտվել են ԱՄՆ-ի և Իրանի միջնորդավորված բանակցությունները
Շվեյցարիայի ԱԳՆ-ն հաստատեց. իրանա-ամերիկյան բանակցությունները չեղարկվել են
Իրանի խորհրդարանի նախագահը ԱՄՆ-ին խոստացել է «կործանարար պատասխան»՝ հուշագրի պայմանները խախտելու դեպքում
ԱՄՆ-ն մտադիր չէ ներդրումներ կատարել Իրանի տնտեսությունում
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից