Իրանին օգնում է ռուսական հետախուզությունը
Bloomberg-ը գրում է, որ ըստ արևմտյան հետախուզական տվյալների՝ Ռուսաստանն օգնում է Իրանին ԱՄՆ-ի, Իսրայելի և Պարսից ծոցում նրա դաշնակիցների դեմ հարձակումներում՝ տրամադրելով հետախուզական տվյալներ, այդ թվում՝ արբանյակային լուսանկարներ և անօդաչու թռչող սարքերի թիրախավորման մարտավարություն։ Կան մտահոգություններ, որ Չինաստանը ևս կարող է օգնել Թեհրանին՝ ցույց տալով ԱՄՆ-ի հակառակորդների միջև կապերի խորացումը Իրանի հետ պատերազմի ընդլայնման ֆոնին։
Մոսկվան ներկայումս Թեհրանին տրամադրում է հետախուզական տարբեր տեսակի աջակցություն, այդ թվում՝ արբանյակային պատկերներ և դրոնների թիրախավորման մարտավարություններ՝ օգնելու Իրանին հակահարվածներ հասցնել տարածաշրջանում ԱՄՆ ուժերին, հայտնել են ԱՄՆ-ի և արևմտյան հետախուզությանը ծանոթ աղբյուրներ։
Չի հստակեցվում, թե որքանով է արդյունավետ և ժամանակին տրամադրվող հետախուզությունը, ինչպես նաև որքան կանոնավոր է Ռուսաստանը գործնական տեղեկատվություն տրամադրում։
Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Ջոն Հիլի խոսքով, «Իրանական հարվածների օրինաչափությունները կրում են Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա հարձակման բնորոշ նշանները»։
ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը CNBC-ին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում հերքել է Թեհրանին տեղեկատվություն տրամադրելու փաստը։
«Ռուսները ասել են, որ չեն կիսվել տեղեկատվությամբ, - դա նրանք են ասել, ուստի կարող ենք հավատալ նրանց խոսքերին»,- նշել է Ուիթքոֆը։-«Ավելի լավ հարց է հետախուզության մարդկանց համար։ Բայց հուսանք՝ չեն կիսվում»։
Այնուամենայնիվ, Պուտինը բացահայտ հայտարարել է «անսասան աջակցություն Թեհրանին» և շնորհավորել Մոջտաբա Խամենեիին՝ որպես Իրանի նոր գերագույն առաջնորդ ընտրվելու կապակցությամբ։


















































ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայող
Դոհայում ավարտվել են ԱՄՆ-ի և Իրանի միջնորդավորված բանակցությունները
Շվեյցարիայի ԱԳՆ-ն հաստատեց. իրանա-ամերիկյան բանակցությունները չեղարկվել են
Իրանի խորհրդարանի նախագահը ԱՄՆ-ին խոստացել է «կործանարար պատասխան»՝ հուշագրի պայմանները խախտելու դեպքում
ԱՄՆ-ն մտադիր չէ ներդրումներ կատարել Իրանի տնտեսությունում
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից