Թրամփը հաստատել է, որ հենց ինքն է «հավանաբար հրահրել Իսրայելին» հարվածներ հասցնել Իրանին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ ԱՄՆ-Իսրայել համատեղ գործողության արդյունքում Իրանին պատճառված վնասը «շատ մեծ է»։ Թրամփը հաստատել է, որ հենց ինքն է «հավանաբար հրահրել Իսրայելին» հարվածներ հասցնել Իրանին, այլ ոչ թե հակառակը։
«Ոչ, հավանաբար ես եմ հրահրել Իսրայելին,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցերին։ -Մենք բանակցություններ էինք վարում այդ խելագարների հետ, և իմ մոտ կարծիք էր ձևավորվել, որ նրանք առաջինը կհարձակվեն մեզ վրա։ Ես չէի ուզում, որ դա տեղի ունենա։ Հետևաբար, եթե մեկը մեկին ինչ-որ բանի է հրահրել, ապա դա ես էի»։ Նախագահը նշել է, որ գործողության ընթացիկ արդյունքներով «գրեթե ամեն ինչ ոչնչացվել է»։
Թրամփին հարցրել են նաև, թե որն է վարչակազմի կողմից նախատեսված «ամենավատ սցենարը»։ «Կարծում եմ՝ ամենավատ տարբերակը կլինի, եթե մենք դա անենք, իսկ հետո իշխանության գա մեկը, ով կլինի նույնքան վատ, որքան նախորդը, ճի՞շտ է»,- ասել է նա՝ նկատի ունենալով Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին, ով սպանվել էր հակամարտության առաջին օրը ավիահարվածի հետևանքով։
Թրամփը պարզաբանել է, որ Իրանի գերագույն առաջնորդի տեղը կարող էին զբաղեցնել մարդիկ, որոնց մեծ մասն արդեն մահացած է։ «Շուտով մենք ընդհանրապես ոչ ոքի չենք ճանաչի»,- հավելել է նա։


















































ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայող
Դոհայում ավարտվել են ԱՄՆ-ի և Իրանի միջնորդավորված բանակցությունները
Շվեյցարիայի ԱԳՆ-ն հաստատեց. իրանա-ամերիկյան բանակցությունները չեղարկվել են
Իրանի խորհրդարանի նախագահը ԱՄՆ-ին խոստացել է «կործանարար պատասխան»՝ հուշագրի պայմանները խախտելու դեպքում
ԱՄՆ-ն մտադիր չէ ներդրումներ կատարել Իրանի տնտեսությունում
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը